Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրատարակության մեջ և «Ամբողջական գործը» բեյրության ժողովածուի Ա հատորում, 1964 թ. տեղ է գտել Երկերի 1-ին հատորում։

Գրված է (ըստ «Անձրևը» ժողովածուի մեջ պատմվածքի վերջում հեղինակի արած նշումի) 1925 թ․։

ԵՎ ԲԱՏՐԱԿԸ ԹՈՒՅԼ ՏՎԱՎ ԻՐԵՆ…
(էջ 355)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ, 1926, ապր. 22, № 94, Աժ:

Տպագրվում է ըստ Աժ-ի բնագրի: Կատարված է հետևյալ ուղղումը.

էջ 356, տող 3. ԱԺ-ի բնագրում՝ քցեց—ուղղված է՝ գցեց։

Առաջին անգամ հրապարակվել է 1926 թ. ապրիլի 22-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, մշակումից հետո 1935 թ. տպագրվել է «Անձրևը» ժողովածուի մեջ, 1955 թ. տեղ Է գտել բեյրության «Ամբողջական գործի» Ա հատորում, 1964-ին Երկերի 1-ին հատորում։

Ըստ «Անձրևը» ժողովածուի մեջ՝ պատմվածքի վերջում գրված թվականի գրվել է 1925-ին (այս հատորում պատմվածքի վերջում եղած 26-ը տպագրական վրիպակ է, պետք է լինի 25):

Էջ 355, տող 11. Մրոց տեղանվան մասին տե՛ս «Մրոց» պատմվածքի առաջին ծանոթագրությունը:

ՄՈՒՐՈՅԻ «ԶՐՈՒՑ»-Ը
(էջ 360)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ, 1930, հունվ. 22, № 19, ՀՆ, Աժ:

Տպագրվում է ըստ Աժ-ի բնագրի:

Առաջին անգամ հրապարակվել է 1930 թ. հունվարի 22-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ Ապա 1932 թ. «Հոկտեմբեր—Նոյեմբեր» տարեգրքում (Երևան), 1934-ին՝ «Լենին։ Գրողները Լենինի մասին» ժողովածուի մեջ (Երևան) և դասագրքերում (ինչպես, օրինակ. 1934, 1935 թթ.՝ միջն. դպրոցների 5-րդ տարվա «Գրականության քրեստոմատիայում»)։ Մշակումից հետո, 1935 թ. տեղ է գտել «Անձրևը» ժողովածվում, այնուհետև մի շարք անգամ հրապարակվել է պարբերականներում, ժողովածուներում, դասագրքերում։ 1955 թ. տեղ է գտել Երկերի երևանյան հրատարակության մեջ և բեյրության «Ամբողջական գործի» Ա հատորում, 1957-ին «Լենինը մեր սրտում» գրական-գեղարվեստական ժողովածուի մեջ, 1959-ին՝ «Եղբայրության ընկուզենիները» ժողովածվում, 1960-ին լույս է տեսել առանձին գրքույկով, ինչպես և տպագրվել է «Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Արձակ» հրատարակության մեջ, 1964 թ․՝ Երկերի առաջին հատորում, 1969-ին՝ «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի հետ հրատարակվել է առանձին գրքույկով։