Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էջ 376, տողեր 20—23.

... էս խոր ձորերում

էս է՝ չորս քսան տարիս լրացավ,

Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,

էլ մի անգամ աչքս լիացավ:

Քառատող Հ. Թումանյանի «Հառաչանքից». հանված է առաջին տողի սկզբի մասը՝ «Ես քեզ օրինակ»:

Էջ 376, տողեր 33—34. ամեն մեռնողին երանի տալով—տող Հ. Թումանյանի «Հառաչանք» վիպերգի ծերունու խոսքից.

Բա մեռած հո չենք, ապրում ենք էլի,

Ամեն մեռնողի երանի տալով:

Էջ 378, տող 15—16. Մի տուն լիքը մանուկներ—տող Հ. Թումանյանի «Գութանի երգը» բանաստեղծությունից.

Ինձ են նայում մերկ ու սոված

Մի տուն լիքը մանուկներ:

Էջ 378, տողեր 17—19. Ապա կանցնի նորոգ օրերի պատմությունը, երբ Լոռու ձորում մի խեղճ Չատի սպանեց Թավադին և «զակոնը» նրան քշեց Սիբիր—Չոբան Չատին Հ. Թումանյանի «Հառաչանք» վիպերգի հերոսն է, որ թավադին կոպտելու համար ձերբակալվում է.

Քննություն արին, բռնեցին գյադին,

Թե ինչպես ուշունց կտաս թավադին.

Բաց արին, տեսան գրած զակոնում,

Թե չոբան Չատին Սիբիր է գնում։

Այնուհետև, «Հառաչանքի» պահպանված հատվածները հստակ ոչինչ չեն ասում Չատիի հետագա ճակատագրի մասին. արդյոք գնա՞ց Սիբիր, թե «քանի-քանի» մարդկանց հետ նա էլ «կորավ իր տնից», «դառավ մարդասպան», այսինքն՝ ավազակ: Բակունցը գրելով «նորոգ օրերի պատմության» մասին, երբ «Չատին սպանեց թավադին» և «զակոնը» նրան «քշեց Սիբիր», թումանյանական արտահայտություններն օգտագործելով, ակնարկում է Լոռու հեղափոխական շարժումը XX դարում:


ՄԻ ԱՆԳԱՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ...

(էջ 380)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ, 1932. նոյ. 7, № 261, Աժ:

Տպագրվում է ըստ Աժ-ի բնագրի: Ուղղումներ.

Ըստ Աժ-ի բնագրի. էջ 380, տող 20՝ կոզակների, էջ 381, տող 20՝ կոզակներ—ուղղված է այլ երկերում (տե՛ս, օրինակ, «Օրանջիա» պատմվածքը) նույն բառի ուրիշ գործածությունների համաձայն՝ կազակներ (որ և ճիշտ ձևն է):