Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Էջ 385, տողեր 19—20. ԱԺ-ի բնագրում՝ կարմիր գվարդիականներին դիրքերին—ուղղված է՝ կարմիր գվարդիականների դիրքերին։


Առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1932 թ. նոյեմբերի 7-ի համարում՝ Հոկտեմբերյան հեղափոխության 15-ամյակի առթիվ։ Այնուհետև, 1935 թ. հեղինակային մշակումից հետո, տեղ է գտել «Անձրևը» ժողովածվում, 1955 թ. տպագրվել է Երկերի միհատորյակի մեջ և «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության Ա հատորում, 1964-ին՝ Երկերի առաջին հատորում։

Պատմվածքն իրապատում է։ Հերոսները պատմական անձեր են, ռազմանավերի անունները նույնպես իրական են («Ավրորա», «Իմպերատոր Պավել», «Վիոլա»), իրական են պետերբուրգյան բոլոր վայրերի և շենքերի անունները։

ՔԵՌԻ ԴԱՎՈՆ

(էջ 390)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ, 1934, հունվ. 10, № 9, Աժ, ՔԴ:

Տպագրվում է ըստ Աժ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները.

Էջ 390, տողեր 8—9. Աժ-ի բնագրում՝ «խմբապետի»—ուղղված է ըստ ԽՀ-ի բնագրի՝ «Խմբապետի»։

Էջ 394, տող 1. Ըստ Աժ-ի՝ այլասեռման—ուղղված է ըստ ԽՀ-ի բնագրի՝ այլասերման։

Էջ 395, տող 34, 396, տող 1. Ըստ ԱԺ-ի՝ ոչ վերևը պիտի սերմել և ոչ էլ ներքևը նոսր։—Ուղղված է ըստ ԽՀ-ի բնագրի՝ ոչ վերևը պիտի թանձր սերմել և ոչ էլ ներքևը՝ նոսր:

Էջ 396, տողեր 17—18. Ըստ ԱԺ-ի բնագրի՝ որոնք միացրել են աշխատանքը—ուղղված է ըստ ԽՀ-ի՝ որոնք միացրել են իրենց աշխատանքը։

Առաջին անգամ հրապարակվել է 1934 թ. հունվարի 10-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա վերամշակված տեղ է գտել «Անձրևը» ժողովածվում։ Այնուհետև, 1936 թ. Երևանում տպագրվել է առանձին գրքույկով, 1955 թ. տեղ է գտել Երկերի միհատորյակում և «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության Ա հատորում, 1964-ին՝ Երկերի աոաջին հատորում։

Գրվել է 1934 թ.։ Պատկերված է Դավալու գյուղը, որի բնակչության զգալի մասը 1930-ական թթ. արևմտահայ վերաբնակիչներ էին։

Այս պատմվածքը «Ծիրանի փողի» հետ միասին 1930-ական թվականներին դարձավ Ա. Բակունցի դեմ կատարվող հարձակումների գլխավոր թիրախը (տե՛ս «Գրական սերունդ», 1936, № 5—6, էջ 33—35)։

Էջ 393 տող 14. Շարուր—բնակավայր և գավառ Արաքսի հովտում: Այժմ կոչվում է Նորաշեն և մտնում է Նախիջևանի ԱՍՍՀ-ի կազմի մեջ: Օրդուբադ—բնակավայր Արաքսի ձախ ափին, Ջուղայից (հին) դեպի արևելք: