Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարց տալիս՝ խանն ապրած կենա, սրան էլ են զուռնով բերե՞լ...

Եվ այդ ասելիս պատմողը պիտի հարցներ, թե Մրոցի հողերի շարքին Ծիրանի տափն է՞լ է հող, բայց «մեծավորը» քահ-քահ պիտի ծիծաղեր, և Միրի մի քանի միամիտ գյուղացի, որոնք անգիր կասեին այդ պատմությունը, չինովնիկի ծիծաղը հօգուտ Միրի կընդունեին։

Այսպես շատ տարիներ եկել են, գնացել, երկու գյուղից էլ շատ յուղ ու պանիր, գորգ ու կարպետ են տարել հազար ու մի չինովնիկ և տարածի համեմատ էլ հատկացրել Ծիրանի տափը՝ մերթ Միրին, մերթ Մրոցին, կռիվների աղբյուր ստեղծել, ամեն տարի մացառուտի կանաչ տերևները բացվելու հետ 10 երկու գյուղումն էլ թեժացրել զայրույթը Ծիրանի տափի համար...

* * *

Խորհրդային օրերն եկան։

Երբ որ գավառական քաղաքից թշնամու խուճապի մատնված զորքերը հեռացան, և բեզարած կարմիրբանակայինները պառկեցին Ազգային Խորհրդի դիվանների վրա, բանակի շտաբը քաղաքի հետ գրաված համարեց և հեռու ձորերը, որոնցից մեկումն ընկած էին Մրոցն ու Միրը։

Հարկավոր էլ չէր զորք ուղարկել, ոչ էլ թնդանոթ։ Տեղացի մի ագիտատոր անցավ ձորերով և պատմեց այն, ինչի մասին լսել էին ձորի գյուղերում։

20 Հենց որ լուր եկավ, թե գավառական քաղաքից փախել են նրանք, որոնցից ոմանք առաջվա չինովնիկի պես էին մտածում Ծիրանի տափի խնդիրը որոշելիս, երկու գյուղն էլ ականջները խլշեցին նոր օրերի լուրերին, աչքերի առաջ Ծիրանի տափը։

Եվ ձորերում քարոզող ագիտատորը հենց որ Միր գնաց և ընդարձակ կալում հավաքված ժողովրդին ճառ