Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բակունցի երկերի սույն աոաջին հատորը բաղկացած է չորս մասից. ա) Երկեր (հիմնական բնագրերը), բ) Այլ խմբագրումներ, գ) Բնագրային տարբերակներ, ղ) Ծանոթագրություններ:

Աոաջին հիմնական մասն ընդգրկում է հեղինակի 33 պատմվածքները՝ ըստ երեք վերոհիշյալ պատմվածքաշարերի: Այդ շարքերը երեք աոանձին գրքերով հեղինակի կենդանության օրոք լույս են տեսել համապատասխանաբար՝ 1927, 1933, 1935 թվականներին: «Մթնաձոր» ժողովածուի պատմվածքներից չորսը՝ «Միրհավը», «Խոնարհ աղջիկը», «Ալպիական մանուշակը» և «Սաբուն» հիմնովին վերամշակելով, հեղինակը զետեղել է իր մյուս պատմվածքաշարերի մեջ՝ առաջին երեքը «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուում, վերջինը՝ «Անձրևը» գրքույկում: Ներկա հատորում «Մթնաձոր» շարքի ամբողջությունը պահպանված է ըստ 1927 թ. համանուն ժողովածուի: Հիշյալ չորս պատմվածքները դրված են այղ պատմվածքաշարի մեջ, բայց ոշ 1927-ի խմբագրությամբ, այլ ըստ հեղինակի վերջին մշակումների: Առհասարակ բոլոր 33 պատմվածքները հատորի առաջին հիմնական մասում տպագրված են ըստ հեղինակային վերջին խմբագրումների: Ներկա հրատարակության գլխավոր խընդիրն է եղել հնարավորին շափ անաղարտ ներկայացնեք, հեղինակային վիճակում պահպանել բակունցյան բնագրերը, ամեն կերպ խուսափելով «շտկումներից», մասնավորապես չեն փոխված լեզվական աոանձին հնացած ձևեր, բառաձևերի անմիօրինակություններ և այլն: հրապարակվող բնագրերում արված են միայն որոշ աննշան հշգրտումներ (այն էլ հիմնականում ըստ հեղինակային մյուս տարբերակների), որոնք նշված են ծանոթագրություններում:

Հատորի երկրորդ և երրորդ մասերում ներկայացված են պատմվածքների սկզբնական տարբերակները: Պետք է նկատի ունենալ, որ Բակունցի գրեթե բոլոր այն երկերը, որոնք նախքան հիշյալ երեք ժողովածուների մեջ լույս տեսնելը տպագրվել են թերթերում, հանդեսներում և այլուր, ունեն տարբերակներ: Այլ խոսքով, արդեն հրապարակված որևէ ստեղծագործություն իր այս կամ այն ժողովածուի մեջ մտցնելուց առաջ Բակունցը փոփոխել է: Երկերի մշակման արդյունք հանդիսացող այդ փոփոխությունները