Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում։ Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից։ Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը։

Սոնան էր, զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ այնպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան՝ Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին։

Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա՝ մոտեցավ հնձանին։ 10 Դռան մոտ զրնգացին սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով։

Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի հետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը։

— Բաղը մարդ կգա, Դիլան,— դողալով խնդրեց նա։

Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, Դիլան դային չիմացավ։ Սոնայի ականջին շշնջաց.

— Կաց, անխիղճ…

Շշնջաց ու պինդպինդ փաթաթվեց նրան։ Այնքան դուրեկան էր նրա շույը վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը։

Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, 20 կարոտով խնդրեց, խոստացավ։ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց… Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը, որպես անարատ զոհ։ Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա։

Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ