Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տեր Մարուքն է խոսում։ Գյուլբահարն աղքատ կին է, տերտերն իր եկամուտից երբեմն բաժին է հանել նրան, շորերն է լվանալու տվել, իսկ ինչ որ ժողովուրդն է ասում, սխալ է, սուտ, ջահելների սարքած խաղ։

— Հայոց սինոդ որ իմանա, ինձ ի՞նչ կանի, — ասում է, նայում դրմբոնցիներին, «ծխատեր» քահանայի դիրքով։

* * *

Դատարանը Յախշուն մեղավոր ճանաչեց, բայց Դրմբոնի պայմաններն ի նկատի ունենալով՝ ներեց։ Աղմուկով հեռացան դրմբոնցիք հաղթանակից վերադարձող բանակի պես:

Միայն տեր Մարուքն էր, հարցական նշան, միտք անում, թե էլ որտեղ կա Դրմբոն, ժամի զանգեր ծլնգան, շարական ու մաշտոց և Գյուլբահար, Գյուլբահար..․