Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիներ, որի վրա անիվները և ձիերի սմբակները զարկում էին անկարգ, խառնիխուռն:

Գևոն պահվեց կամուրջի մոտ, գլուխը գրեց գետնին։ Մի ավտոմոբիլ հեռվում ճրագներ էր վառել, կարծես սելվորները ճամփին կրակ էին արել: Առաջ, երբ գիշերով էր քաղաք գնում, իջնում էր դրոգից՝ ձիերին խոտ տալիս և կրակի մոտ սելվորների հետ զրույց անում։ Սայլերի վրա տակառների մեջ գինի կար. ինչքա՜ն էին խմում. խարույկի կրակը թրթռում էր, չորս կողմը լուսավորում:

Ավտոմոբիլը հանկարծ անցավ Գևոյի մոտով, լուսավորեց ճանապարհի խիճերը, կամուրջի փայտերը, ինչպես աոաջ, երբ սելվորները կրակ էին վառում։

Ավտոմոբիլն անցավ, մթնեց, Գևոն մոռացավ կրակները, ձեռքը դիպավ կողքին դրած արկղին։ Արագ շարժումով նա հանեց արկղի մեջ եղած կուժի սրածայր փշուրները, երկաթի կտորները, ցրեց կամուրջի տախտակների վրա։ Գրպանից հանեց ժանգոտ մեխեր, ցցեց մի քանի տեղ, ապա նորից պահվեց կամուրջի ետևին։

Կամուրջի տակ վշշում էր գետը, ալիքները քարապատին լափու էին տալիս, ճղփյունով իրար զարկում, կամուրջի տակից անցնում։ Կամուրջից դեն գետը լայնանում էր, ալիքները հանդարտվում էին։

Կամուրջի մոտ թփեր կային։ Գևոն թփերի տակ էր պահվել և, երբ գլուխը խոնարհում էր ցած, կամուրջի տակ իրար հրող ալիքների ձայնն էր լսում։ Երբ բարձրացավ, նայի ճանապարհին, ոտքը դիպավ արկղին, արկղը գլորվեց ու շրա՜փ ընկավ ջրի մեջ։

Պատահում էր առաջ, դրոգը ծառի շվաքի տակ պահում էր, ձիերին խոտ տալիս, իջնում, դետի մեջ լողանում։ Ինչքա՜ն էր հովանում։

Մի ձայն լսելիս, Գևոն պահված տեղից գլուխը վեր էր բարձրացնում, ավելի պինդ բռնում թփի ճյուղից, որ վայր չընկնի։ Մեկ ուզում էր վեր կենա, մեխերը, երկաթները հավաքի, գնա տուն, բայց հենց որ միտն էր գալիս ավտոբուսը, շոֆերի ծիծաղը, միակ պառավ ձին և օրերով հրապարակում