Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տաք օրերին, երբ արևը առատորեն ջերմություն է սփռում գյուղի վրա, Ղարիբանոցի պատերի վրա կարելի է տեսնել կեղտոտ լաթեր, պատերի տակ ցնցոտիներ հագին նստոտած են կին ու աղջիկ, որոնք իրենց զգեստներն են արևին տվել։

Մի օր էլ, մի կոմսոմոլիստ տղա եկավ ու խմբին շատ բաներ ասեց։ Տղերքն այն հասկացան, թե պետք է կազմտ- կերպվել և սովորել։ Եվ առաջին անգամ, արևոտ մի օր, քաղաքից եկած կոմսոմոլիստ տղան այնքան նոր բան պատմեց նրանց...

Արաբաջի Զաքու համար Ղարիբանոցի խումբն ալքի փուշ էր։ Նա առիթ չէր փախցնում իր կծու արհամարհանքն արտահայտելու: Մի օր էլ, երբ Ջավոն նրանց բակում բուրդ էր լվանում, Զաքին դարձավ նրան.

— Ջավո՛, տղադ ասում են ուսումնագետ է դառել, հը՞,— ու ժպտաց քենոտ, երևաց առողջ ատամների երկու Հարքր, թավ ունքերի տակ պսպղացին խոժոռ աչքերը։

Ջավոն անխոս էր։ Մի միտք էր անում, թե չլինի Օվիսին դուրս անի, էլ նոքար չպահի։

Բուրդ էր լվանում, լվացածը դարսում քարերի վրա։ Ջուրը ծլլում էր բուրդից, Ջավոյի աչքերից էլ արցունք էր թափվում առվի ջրի մեջ։

***

Օվիսը նախրապան էր։ Առավոտ կանուխ, ծեգը տալիս, Զաքու տավարն առաջ արած, օրվա հացը մեջքին կապած, սար էր գնում, իրիկնադեմին տուն գալիս։

Հացի հետ, հրահանգչի տված գիրքն էր ու մատիտը: Սարում տավարն ախորժով խոտ էր ուտում, ինքը պառկում էր մի թփի տակ և գիրկապ անելով օրվա դասը սերտում։ Երբ հոգնում էր կարդալուց, պառկում էր մեջքի վրա, նայում երկնքի երեսով լողացող ամպերին ու միտք անում։ Մտքերն էլ լողում էին ամպերի պես։

Մի իրիկուն էլ Զաքուն կանչեցին գեղամեջ։ Քաղաքից մարդ էր եկել։ Եկողն անբեղ, անմորուս մի երիտասարդ էր։

Երբ Զաքին ներս մտավ, նրան առաջարկեցին պայմանագիր ստորագրել բատրակ վարձելու համար։ Նա ուզեց չեմ ու