Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չում անել, բայց փորձված աղվես էր. մտածեց մի քիչ և պայմանագիրն ստորագրեց։

Օվիսին էլ կանչեցին, որ նա էլ ձեռ քաշի։ Արաբաջի Զաքուն այդ դուր չեկավ։ Նա համաձայն էր նշանակած գինը տալու, մի մեծ բան չէր նրա համար, իր մտքում դրածն էլ համարյա այդ չափ էր. բայց նրան դուր չևկավ, որ իր նոքարը ստորադրեց իրենից վերև։ Նրա ձեռագիրն էլ ավելի վարժ էր ու սիրուն:

— Ե՞րբ սովորեց դրել,— մտածեց ինքն իրեն ու տուն դարձավ։ Այդ գիշեր քունն ուշ եկավ։ Անկողնում շուռ էր գալիս, ոնց որ շիշի խորոված. տկարություն զգաց, կարծես ոսկորները ցավում էին, մեջքն էլ ծակում էր։

Վեր կացավ տեղից, շապկանց անց ու դարձ արեց սրահում։

— Օրո՛ւջ։

— Համմե, աղա,— գոմից քնաթաթախ ձայնեց նա։

— Էդուց գոմը լավ կսրբես։ Օվիսին էլ ասա,— ու էլի ետ դարձավ, անկողինը մտավ։

Մի իրիկուն էլ, տավարը տեղավորելուց հետո, Հարին Օվիսին կանչեց, մի քանի ռուբլի տվեց աշխատավարձի հաշվին։ Փող տալու ժամանակ Զաքին մի քանի խոսք էլ ասաց, «խելոք» խրատներ, մեծի առաջ խոնարհ լինելու, հարդ ու պատիվ ճանաչելու մասին։ Օվիսը փողը սեղմել էր բռի մեջ, նայում էր Զաքուն, նրա հաստ բեղերին և ուրախ էր, որ համարձակ է նայում Արաբաջու աչքամեջին։

Իսկույն տուն վազեց: Առաջին վաստակն ուզում էր մորը ցույց տալ։ Ամաըին Ջավոն իր կյանքում այդպիսի երջանիկ երեկո քիչ էր տեսել։ Մի քանի անդամ փողերը համարեց, մի շորի տուտում կապեց պինդ և դրեց ապահով տեղ։ Այդ գիշերը մի քաղցրություն կար այծի չոր ու կարծր պանրի մեջ։

Մի քանի օր անց, թաքին նրան քաղաք ուղարկեց, խոփը զոդելու, Օվիսն առիթից օգտվելով մի քանի արշին բյազ առեց, մի գրվանքա շաքար, երկու տետրակ, մատիտ և Լենինի նկարը։

Ծխից սևացած, մդլոտած խրճիթում Լենինի նկարը Օվիսի համար դարձավ հատուկ խնամքի առարկա։ Նա շատ անգամ