Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

***

Աշունքանում էր։

Հունձը վերջանում էր։Կալերում առավոտից մինչև արևամուտ եզներն էին այրվում արևի տակ: Չոր հասկերը կամերի կայծաքարի տակ տրաք֊ տրաքում էին, փշրվում։ Փոշի էր ելնում վալերից և երգի ձայն։

Գյուղացիք շապկանց, մի սպիտակ շոր գլխներին, ճիպոտն օդում շարժելով, հա քշում էին եզներին. ոմանք եղանում, կալսում, աջ ու ձախ ցրում։ Իրիկնադեմին եզները հոգնած պառկում էին գետի ափին, ուռիների տակ, որոճում և պոչով ճանճեր քշում, իսկ կալերում թեղ էին տալիս, իրիկվա հովին ջոկում ցորնի հատիկները դեղին դարմանից։

Սարերում խոտը տեղ֊տեղ դեղնել էր։ Օվիսը նախիրն ավելի հեռուներն էր տանում, սարերի լանջերը, ուր խոտը դեռ կանաչ էր։

Աշունքանում էր, և Օվիսը գիտեր, որ Զաքին իրեն էլ չի պահելու։ Հոգսը տան մասին էր։ Տունը որ չլիներ, գյուղից կհեռանար քաղաք, կսովորեր, առաջ կգնար, և էլ հոգս չէր անի։ Տանը մայրը անճար, քույրը' հասած աղջիկ և եղբայրը փոքրիկ, փթանոցի պես կախվել էին ոտքերից, դանդաղ Էր վազքը, մեղմ՝ հարվածի թափը։

Չէր ընկճվում։ Բավական գրաճանաչ էր դարձել, առաջին գիրքը փոխել էր։ Զգում էր, որ գլխում մի փոքր պաշար կա ամբարած։

Արևը, աշունքաշեմի թուլացած արևը, մայրամուտն էր ապրում, ասես կռիվ էր տալիս, մահու կռիվ, որ մի ժամ էլ շող տա ու ջարդված քաշվում էր սարի ետև, իր շողերը խաղացնում ամպերի վրա։

Արևմուտ էր, երբ նախիրը տուն բերեց։ Օրուջն էլ տանն էր։ Երբ նախիրը դարպասով ներս արեց, Օրուջր մոտեցավ Օվիսին և ականջին փսփսաց, թե աղեն իրեն այսօր մի արխալուղ է փեշքեշ տվել. լավ խաբար է առել—թուղթ է ստացել իր որդուց։

Արաբաջու որդին, որը պրիստավի մոտ գրագիր էր, Թավրիզ էր փախել։ Նրա օրոք գյուղում շատ մարդու քիթ էր