Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արնոտվել, շատ էլ թալան տարավ իր հետ, տավար ու խալի անցկացրեց Արաղի մյուս ափը։

Օվիսն ուրախանալու պատճառ չուներ։ Նա գոմի դուռը բաց արեց, որ թին վերցնի, բակը քերի։ Դուռը բաց արեց և մի րոպե քարացած մնաց։

Գոմի անկյունում, տախտակների վրա նստոտել էին Զաքու բարեկամ մի քանի գյուղացի, տերտերն ու Արաբաջին։ Նրանց առաջ մի քանի գավաթ գինի էր, կանաչեղեն ու խորոված։

Օվիսն իսկույն հասկացավ, որ Թավրիղից թուղթ առնե 10 լու համար են հավաքվել։

— Հը՛', կարո՞ղ ես էլի իմաց տաս,— դարձավ նրան տերտերը ու կուշտ ուտելուց բխկացրեց կոկորդում։ 

Օվիսը ոչինչ չպատասխանեց։ Թին առեց ու դուրս եկավ։

Գոմի քեֆը թեժացավ։ Զաքին իր գիտեցած մարդկանց էր հավաքել, գոմի անկյունում մի անգամ ապահով կերպով սիրտ բացելու, դարդահալ լինելու։ Նեղություն շա՜տ ապրելը դժվարացել էր նրա համար։ Լուր կար, որ հողերը պիտի խլեն, տուրքը տարեցտարի ավելացնում էին։

— Շան ծիծ կերած ա, տերտեր,— ասաց Զաքին գլուխը 20 դեպի բակը շարժեչով։

— Փուչ ժառանգ ա: Ասում են Լենինի պատկերքն էն ա տան պատից կախած,— պատասխանեց տերտերը և միրուքը սղալելով խմեց Արաբաջոնց «ննջեցելոց» հոգու համար։

Գինին թուլացրել էր ուղեղի կապերը։ Լեզուն իրեն–իրեն շարժվում էր նրանց բերանում, և սրտի խորքում պահված մտքերը ակամա դուրս էին թռչում։

Օվիսը բակում աշխատում էր։ Նրա ականջին էին հասնում խոսքեր, որ չէր լսել նրանց բերանից։ Հետո տերտերը մի երգ ասեց․

— Բա՜… ողջում կենաս, տերտեր, էդ հո իմ Թևանիս ասած երգն ա,— բղավեց Զաքին այնպես բարձր, որ փողոցումն էլ կլսվեր։ Երգ չէր, այլ մորթվող անասունի խռռոց։

Օվիսը լսեց, սիրտը թունդ առեց, թիակի կոթն ավելի սեղմեց։ Ուղեց դուրս գնա, ընկերներին իմաց տա, մեկ էլ մտածեց, որ հարբած են, հարկավոր չի։