Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դու հենց գիտես մենք մեռա՞ծ ենք...

— Թող մի լուսանա...

— Թոկը գցենք վիզը, քաշ տանք դատարան։ Էս ո՞ր տարին ա...

Մի քիչ հետո ներս մտավ Մաթոսը։

— Հը՞

— Ասեցի։ Շան նման դողն ընկել ա ջանը։ Կանչեց մի կողմը, թե չի՞ լինի որ հաշտվենք, մի բան տամ ու սուս կացեք, էղածն էլել ա։ Դարպասն էնպես շրխկացրի, որ պատիցն էլ քար ընկավ...

— Դե հըմի թող իրեն ուտի։

Ջավոն փորձեց հակառակել, թե հարկավոր չի թշնամանալ Արաբաջու հետ, էլի մի փորձանք կբերի, լավ կլինի, եթե հաշտվենք։

— Դու սո՛ւս, Ջավո հոքիր։ Էլ անցավ... Մեր մեռած օրը պիտի լինի, որ Զաքին անպատիժ մնա։

Եվ ընկերներն սկսեցին խորհրդակցել վաղվա անելիքների մասին։ Մաթոսը պնդում էր, որ հարկավոր չի Օվիսի արնոտ արխալուղը լվալ: Նրա միտքն էր վաղ առավոտյան արխալուղն առնել ու դատարան գնալ, ամենքին ցույց տալու։

— Բա էս գիշեր մի բան չանե՞նք, — համարյա փսփսուկով ասած նրանցից մեկը։

— Ի՞նչ։

— Գնանք Զաքու քթոցները ցրիվ տանք... Գեղը կրակենք. էն որ բոստանի կողքին է։

— Չէ՛, հարկավոր չի, էդպես բաներ մեզ սազական չի։ Էգուց գեղում ի՞նչ կասեն,— պատասխանեց Մաթոսը։ Մյուսները համաձայնվեցին։

Օվիսը քնել էր։ Ու նրա քնից օգտվելով ընկերներն սկսեցին պատմել, թե ով ինչպես է լուրն իմացել, ինչպես է հավարին հասել։

— Ես եղներր տարել էի ուռոց տակ։ Մեկ էլ տեսնեմ տերտերը տմբտմբալով եկավ, կռացավ գետի վրա, ձեռքերը լվաց։ Ա՛յ տղա, ասացի, տերտերը հարբած լինի կասես։ Ինձ որ տեսավ, մատը թափ տվեց, թե՝ «անխրատ, անիրավ, դե մի