Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հեչ, միտս եկավ մեր Փառանձեմը,— ասաց Աննան և արցունքները սրբեց։ Տիրեց լռություն։

— Թե ողջ մնար, հիմա մեր միջի առաջավորը կլիներ...

— Էնքան էդպես անտերունչ ու անխոս մե՜ռել են... Ի՞նչ էր մեր հալր, կարո՞ղ են հիմա զոռով պսակեն, դալլաք Սիմոնին կթողնեի՞նք, որ նշտարեր...

Աննան ունքերն իրար հավաքեց, մոտեցրեց թանաքամանն ու փետուրի ծայրով թղթի վրա մեծ տառերով գրեց.

խորհրդային իշխանությունը մեզ ազատություն բերեց, կեցցե մարտի 8–ի տոնը


Հետո վեր կացավ, գրածը կախեց բեմի ճակատից, մի քիչ նայեց ու թեթևություն զգաց։

Մութ էր, երբ կին ու աղջիկ ցրվեցին գյուղի ծուռ ու նեղլիկ փողոցներով։ Ու հեռվից իրար կանչում էին.

— Աղջկերք, էգուց կանուխ կգաք, մարդ շատ կլինի, բոլորին իմաց կանեք...

Աննան քայլում էր մյուսների հետ։ Վճռական և ուրախ շեշտ կար նրա ձայնի մեջ, երբ ընկերներից բաժանվելուց հետո գյուղի խաղաղ փողոցում բարձր կանչեց.

— Աղջիկներ, վաղր մարտի 8֊ն է...