Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զուրկ էր Տիտոսը, որ ամենից շատ հենց այդ օրերին էր վազվզում, ցրիվ հորթերը հավաքում, կանչում, սուլում, վազելիս սայթաքում, վազելիս լաց լինում և հայհոյում հորթի հրճվանքն էլ, տիրոջն էլ․ Հորթերը հասունանում էին, հորթերն ուրիշ նախիր էին գնում, ցուլով էին գալիս հորթերը՝ Տիտոսի համար նոր հորթեր ծնելու։

Ե՞րբ պիտի ծներ վերջին կովն այն հորթը, որի հրճվանքն այլևս չպիտի ստիպեր Տիտոսին վազելու սար ու ձոր և որին այլևս նա կանաչ սարերը չտաներ։ Գիտակցական վերաբերմունք դեպի իր վիճակը Տիտոսն առաջին անդամ այս կերպ հանդես բերեց: Այնպես հանկարծ ծնվեց այն միտքը նրա գլխում և այնքան հանդարտ։ Երևի կա այդպիսի մի վայրկյան, երբ ծլում է սերմը, ասեղի ծայրի չափ արմատիկը խրում հողում, որ հետո տարիների հետ հզորանա ու դառնա հաստարմատ ծառ:

*** Շարունակությունն էլ հասարակ եղավ: Առաջին ծիլը ձգվեց, հողի կոշտուկները հրելով, մի օր արև տեսավ, ջերմություն զգաց։

Տիտոսը` խոտի խուրձը շալակին, ձյունաջուրը կոխ տալով, ձմռան մի օր անցավ դպրոցի կողքով, պատուհանից տեսավ հորթատիրոջ որդուն դասարանում, կանդնեց, ժպտաց: Տղան էլ ներսից պատասխանեց նույն ժպիտով: Եթե ներսում ժպտացողի միտքը Տիտոսի ճաների շուրջն էր և կտուրի գլխին տեղի ունեցած խաղերի, ապա Տիտոսի ժպիտը ուրիշ պատճառ ուներ։

Երևի լավ է ներսում, որ ամեն օր հավաքվում են իր հասակի տղաներ, երդ են ասում, գրիչները թաթախում թանաքի մեջ, տետրակներում արտադրում այն, ինչ դրում է ուսուցիչը պատից կախած տախտակի վրա, սպիտակ կրաքարով։ Վերի սարում այնքան շատ կա այդ քարից, և այնպես պարզ է խազում Տիտոսը, սպիտակ բծեր անում դետի կապույտ ու ողորկ քարերի վրա։

Այդ իրիկուն գոմի դռան կատարվեց տարօրինակ մի գործարք։ Իրբոլոր ճաները Տիտոսը փոխեց տիրոջ տղայի