Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեռների կուրծքը: Գնդացիրների միալար կտկտոցը կարծես լրացնում էր այդ դժոխքի պատկերը, որին կռիվ են ասում։ Կեսօրից անց, մեր ձախ թևը անցավ թշնամու թիկունքը, և թշնամին գերի չընկնելու համար սկսեց նահանջել։ Արևը մայր մտնելիս մենք լեռների գագաթին էինք և հաղթողի հայացքով դիտում էինք, թե ինչպես հեռվում ցան ու ցրիվ նահանջամ էր հակառակորդը։


Սկսեցինք դիակները ժողովել, թաղելու համար։ Մի քանիսն էլ գերեզման էին փորում։ Ու հանկարծ…

Առվի եզրին, որտեղ մեր շղթան քիչ հետ նահանջեց, Աշոտի դեռ տաք դիակն էր ընկած, արյունաթաթախ, հայացքը դեպի հայրենի դուրանը, ուր Շիրակի աղջիկը, Լուսնթագն է սպասում Աշոտին…

Աշոտին թաղեցինք մյուսների հետ ու փայտե մի պարզ խաչ ցցինք հողաթմբի մեջ, գլխիկոր ու տրտում հեռացանք դեպի նոր դիրքերը։

Բոլորն էլ ափսոսում էին Աշոտին։

— Ափսոս Աշոտ, բեմուրազ մեռավ,—ասաց մեկը։