Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդ մտքում նրան դմակը կախ ոչխարի հետ համեմատեց:

Հին փափախի տա կից նրա աչքերը դրքին ընկնելիս՝ հորթերն ուզածի չափ կարող էին ցատկոտել, ցրիվ գալ, իրար պոզահարել, մինչև սթափվեր, գիրքը խնամքով ծալեր, տեղավորեր պայուսակում և ապա առաջվա պես սուլելով, կանչելով հավաքեր ցրված հորթերին։ Սպիտակ փափուկ քարը, որով գրում էին սլատից կախված տախտակի վրա, Տիտոսը հենց սարի տակի հանքից վերցրեց. այնքան, որքան հերիք էր դետի ողորկ քարերի վրա ոչ թե բծեր ու անկարդ խազեր քաշելու, այլ դրելու դրքի բառեր, ամբողջ երեսներ, մինչև անձրևը գար ու ավերեր գրածը:

Ամեն իրիկուն՝ հորթերը տեղաց անելուց հետո, պատահած աղից հարցնում էր չիմացածը։ Հերիք էր միայն մի անգամ ասեին, որպեսզի ասածը պինդ նստեր նրա մտքում։ Սևահողում լղար հատիկն էլ փարթամ է աճում։

Գրած տետրակները, եթե ապակու տեղ պատուհանին չէին փակցնում կամ տետրակի հաստ կողը ձվի դեղնուցով հիվանդի մեջքին չէին փակցնում,— գրած տետրակները Տիտոսի պայուսակում էին հավաքվում, մինչև անգիր աներ վարժությունները, մինչև ծվեն-ծվեն չլինեին տետրակի թերթերը։ Նրա միտքը ագահությամբ էր կլանում գիրք ու տետրակ։ Ինչքան զարմացավ տիրոջ որդին, երբ գարնան վերջին Տիտոսը երկրորդ գիրքը խնդրեց։ Հենց այդ երեկոյան էլ նրա մայրը ծննդյան ցավից կանչում էր։ Հաջորդ առավոտը, լուսանալուն պես, երբ Տիտոսը լսեց, որ մի նոր մանուկ է ծծելու մոր կաթը, սառնություն զգաց մոր հանդեպ, վերջին բարակ թելերն էլ կտրվեցին, մայրը հեռացավ, դարձավ երկնքի երեսին լողացող թռչուն։

* * *

Ամառվա շոգին գյուղ եկավ Տիտոսի մանկության ընկերը՝ Անտոնը։ Երեկոյան բեզարած գյուղ վերադարձավ Տիտոսը, ոտները քարշ տալով բարձրացավ հերվա չոր խոտի դեզի վրա, կարպետը գլխին քաշեց։

Եվ միայն առավոտ կանուխ, Անտոնենց դռանը, Տիտոսը