Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանքը նրա մեջ բորբոքում էր սեր ու կարեկցություն մոր նկատմամբ, բայց և իր մտքից նա չէր կարողանում ջնջել այն գիշերը, երբ ուրիշի դռնակի մոտ մորը տեսավ, ինքն էլ քնեց դեզի վրա, որպես որբ։ Թեկուզ Ազրայելին հանդիպելիս նա խոժոռ աչքերով էր նայում նրան, բայց հերիք էր մտաբերեր այն գիշերը, որպեսզի կարեկցության ալիքն իջներ, մոր հանդեպ զգար անտարբեր սառնություն։

Տիտոսը հասավ կայծակի հարվածից ճաքած քարին, որից դեն արահետը իջնում էր ձորի վրա, մի ուրիշ սարով բարձրանալու համար։ Ճաքած քարը նրա ամենից հեռու սահմանն էր, որից դեն Տիտոսի ոտքն առաջին անդամ էր կոխում։

Քարի մոտ մի քիշ շունչ առավ, նստեց։ Բավական ճանապարհ էր անցել։ Առաջին անգամ հայրենի գյուղը նրա աչքում շատ փոքր թվաց։ Ահա գետակը, Անտոնենց այգին... Սարի տակին սպիտակին էր տալիս քարհանքը, որտեղից դպրոցի աշակերտներր կավիճ էին տանում։ Տիտոսը տեսավ և գետի մեծ քարը, որի վրա կավիճով մի օր արտագրեց «Պառավի ուլերը»։ Աչք ածեց իրենց տունը տեսնելու, չերևաց։ Հարևանի բարձր պատը խանգարում էր։

Քրտինքը ցամաքեց, Տիտոսը վեր կացավ, մի անգամ էլ նայեց գյուղին։ Այնքան ցանկացավ, որ մեկը կտուրի վրայից նայեր իրեն, մինչև սարի հետևն անցներ։ Գուցե Ազրայելից ծածուկ մայրը կալից նայում է։ Երևի լաց է լինում, գոգնոցի ծայրով սրբում արցունքը, որ մարդ չտեսնի...

Փողոցում կանգնել էր։ Մի քիչ հետո մայրը շտապ քայլերով դուրս եկավ, հացի կապոցը թևի տակ։ Լաց եղավ։

— Էս երկու արծաթն էլ առ, ճանապարհին պետք կգա...

Իր մաշված գոտին կապեց Տիտոսի մեջքին, կռացավ, աչքերը համբուրեց։

—Չմրսես, եկողով իմաց տուր, որ հասել ես... Դե…

Բայց խոսքը կիսատ մնաց— ոտնաձայն եկավ։ Մի անգամ էլ համբուրեց և դուռը ծածկեց։

Գյուղն արդեն մնաց սարի հետևում։ Սայց սարի հետևում մնաց և նրա տխրությունը։ Թևով արցունքը սրբեց և մեծ քայլեր անելով իջավ կածանով։ Ջորակում մի ուրիշ կածան էլ էր