Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոքրիկ ճրագի կողքին, մի քիշ ննջում, մինչև մեկը գոմից կանչի և կամ օջախի մոտ թեյ խմողները մի կտոր շաքար ուզեն:

Տիտոսի կողքին պառկածը ջորեպան էր, աղ էր տանում ցորհնի հետ փոխելու։ Առավոտյան ջորեպանը պիտի անց կենար նույն սարով, որի վրայով անցել էր Տիտոսը, ամոլի քուլաների միջով։

Տիտոսն աչքերը նոր էր փակել և ոտները հանգիստ մեկնել խոիրի վրա, երբ զգաց, որ մեկը ոտները կոխ տալով եկավ, կողքին պառկեց։ Ցավից զարթնեց, ոտքը հետ քաշեց, տեսավ, թե ինչպես մարգը մեկնվեց։

— Որ տեղացի՞ ես,— հարցրեց նա։

Նա թեկուզ ցավ էլ զգաց, բայց մարգու հարցի մեջ կարեկցանք տեսավ, մոռացավ ցավն ու պատասխան տվավ։

— Ո՞ւր ես գնում, մենա՞կ ես,— հարցրեց նա, գլխատակի կապոցը պատին հենելով։

— Րևան։

Մի քիչ հետո մարդը հարցրեց.

— Ճանապարհի ծախս, ձեռափող ունե՞ս

— Ունեմ, հա՛, բիլեթի փող։ Հրես ծոցումս կարած է,— ասաց Տիտոսն ու ձեռքը ծոցին տարավ, մատերով շոշափեց փալասի կտորը, որ մի քանի տեղից թելով կարած էր ծոցին։ Շուտով կհասնի մաշինին։ Ահա կոտրած քարվանսարան, որի մասին ասել էր Անտոնը։

— Ուղիղ ճանապարհ է, կգնաս, կհասնես մաշինին։

Գուցե Անտոնն էլ է գիշերել այդ իջևանում, պառկել նույն խսիրի վրա։ Ինչքա՜ն պիտի զարմանա, երբ տեսնի Տիտոսին:

Ուրախության ալիքը բարձրացավ այնքան, որ սրբեց, ետ վանեց քունը։ Ինչո՞ւ կողքին պառկած մարդը էլ ուրիշ ոչինչ չհարցրեց։ Գուցե Րևանու կողմերից է գալիս։ Չի՞ տեսել արդյոք Անտոնին։ Եթե նա գիտենար ինչ մտքեր կան Տիտոսի գլխում, եթե հարցներ։ Տիտոսը բոլորը կպատմեր։

Սակայն մարդը քնել էր, ջորեպանն էլ քնի մեջ անկապ խոսքեր էր ասում։ Օջախի կրակը մերթ հանդարտում էր, բոցը գետնի երեսին էր պառկում, ճիգ անում օջախի մոտ ընկած, կեսը վառված ցախերին հասնելու։ Եվ երբ կրակի լեզուները հասնում էին ցախին, օջախը նորից բոցավառվում էր, լույսի