Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կողմը դարձրեց, ձեռքը տարավ ծոցին։ Մի վայրկյան հետո Տիտոսր բարձր ծկլթաց, օձից խայթվածի պես։

— Վա՜յ, աման, փողս...

Փայտը ձեռքից ընկավ, փայտի հետ էյ Տիտոսը։ Նա ոտքերը գետնովն էր տալիս, քարերը չանգոում, կանչում, լաց լինում, լացի հետ էլ օգնություն կանչում։

— Վա՜յ, աման, փողս...

Ուղտապանները նախ չհավատացին, քարվանսարայի տերը կարծեց, թե տղան դիտմամբ է անում։ Բայց հետո հավատացին, ուղտապաններից երկուսը մոտեցան, սիրտ տվին։

— Ինչքա՛ն էր։

— Բիլեթի փող, Րևանի մաշինի փող։ Ես ոնց անեմ, վա՜յ աման...

— Տղա մի լինիր, լավ...Կաշխատես, մի մեծ փող չի: Կասես՝ քեզ անփող կտանեն, մի մարդ կճարվի...

Արխալուղի կոճակներն արձակված, մի ձեռքը ծոցին բռնած, Տիտոսր չռած աչքերով մեկ սրան էր նայում, մեկ նրան։

Ո՞վ տարած կլինի։ Ջորեպանը. բայց նա խոր քնի մեջ էր։ Գուցե այն մարդը, որ այնպես սրտանց հարցրեց, թե ուր է դնում, հետո կողքին դարձավ, քնեց։

Իշավորները հեռացել էին։ Ի՞նչ անել. հետ վազել սարն ի վեր, հասնել ջորեպանին, ոտքերն ընկնել, աղաչել, գուցե հետ տա։ Բայց ո՞ւր հասնի նրան, գուցե ուրիշ ճանապարհով է գնացել, գուցե տեղեկություն էլ չունի փողից։

Քարվանսարայի տերը վկայեց, որ մյուս մարդը լույսը չբացված է գնացել։ Վճարել է իր հարկը։ Նրա ձին բեռան տակ չէր, ո՞վ էր, ո՞ւր գնաց, ոչինչ չի կարող ասել։

— Էսքան տարի է էստեղ եմ, էդպես բան չեմ տեսել...

Եվ իջևանի տերը նորից կասկածեց — գուցե Տիտոսն է հորինում։ Բայց տղան լալիս էր, աչքերով օգնություն աղերսում, մի ելք ։

— Լավ, գնա՛, իշավորներին հասի։ Ինձ հասանելիքն էլ քեզ եմ բաշխում,— ասաց տերը և ներս մտավ։

Տիտոսր մի քիչ էլ սպասեց։ Ուղտերը աեղից վեր կացան, դանդաղ քայլերով ճամփա ընկան։ Նա մեկ ուզեց հետևել