Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պարզում, աղբյուրի ակն ավելի խոր էր թվում, բայց ջուրը նորից քիչցնում էր ավազի պատերը։

Էշերն էլ էին հոգնել։ Հենց որ մեկի տերը մի քիշ ետ էր ընկնում կամ իշու վրա ննջում, մահակը գետնով քարշ տալիս, էշը զգուշությամբ մոտենում էր ճանապարհի կողքին բուսած մացառին, մի քանի տերև պոկում, մինչև տերը կհասներ կամ կզարթներ և ձեռքի մահակով մի կլափեր իշու փորին։

Տիտոսն աշխատում էր ետ չմնալ։ Ուժ էր տալիս ոտքերին, երբեմն վազում, երբ նկատում էր, որ իր և իշավորների միջև եղած տարածությունն ավելի է մեծանում։ Վազելիս փոշի էր կուլ տալիս, պայուսակը համա,չափ ցնցումներով զարկում էր թիկունքին։

Ճանապարհը ձանձրալի էր, միապաղաղ։ Թվում էր, թե ձորը վերջ չպիտի ունենա, թեկուզ ամեն մի պտույտ թվում էր որպես վերջինը, որից հետո պիտի սկսվի տափարակը: Բայց պտույտը վերջանում էր, որպեսզի մի ուրիշը ծայր առնի։

Ճանապարհին մի քանի գյուղեր տեսան քարերի գլխին, ծիրանու այգիների մեջ։ Իրենց ղյուղի նման չէին։ Տները ցածլիկ, առանց կալ ու մարագ, իրարից հեռու, մեկը մի քարի տակ, մյուսը առվի եզրին։

Ո՞ւր էին Անտոնի պատմած բարձր տները, փողոցները, ուր հազար մարդ է անցնում, ավելի, քան Կատարի խաչի ուխտի օրը։ Ո՞ւր էին կառքերը, ավտոմոբիլները, որոնց վժժոցից մարդ վախենում է, ետ փախչում։

Եթե իշավորներից ետ մնալու հոգսը չլիներ, գուցե Տիտոսն ավելի երկար նայեր, թե ինչպես են ձորի գյուղում մի զույգ եզով Վար անում։ Մի քիչ վազելուց հետո, երբ ծերունի իշապանը Տիտոսին ձայն տվեց, թե իջևանը հեռու չի, իրենք պիտի գիշերեն այնտեղ, նա քայլերը դանդաղեցրեց։

Արևը մարմրին էր տալիս, և արևի շողերից քարափի կատարները փայլում էին պղնձի կարմիր փայլով, ստվերներ կախում ճանապարհի վրա։

Տիտոսը ճանապարհի կողքին բոստաններ տեսավ։ Ահա թե որն է սեխը։ Աշնանը հեռու տեղից սեխ էին բերում գյուղ, փոխում գարու հետ։ Տիտոսը և՛ ուրախ էր, և՛ հպարտ։ Նա