Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներսից ձայն տվավ ղռան մոտ կան գնած պահակին, թե ի՞նչ կաէ ո՞վ է աղմկում,— հանկարծ ներս վազեց ու մի քանի քայլ անելուց հետո չոքեց, գլի»արկը դեն շպրտեց ու ձեռքերը երկար եց։

— Աո, ընկեր, առ... Ես Պարսկաստան շեմ երթա... Ին¬ ձի կախե, Հոտ եղից մի' ղրկե...

- Մի թուղթ շպրտեց դեպի ինձ։ Մնացի զարմացած,, ես ասի խելագար է: Աչքերը գժի աչքեր էին, դեղնել էինv դուրս ընկել։ Ես թղթին էի նայում, իսկ նա պատմում էր... Ասում է, ես Ամերիկայից եմ գալիս, բայանդուրցի եմ, ինձ Պարսկաստան են ուղարկում։ Խաբել են։ Հետո գլխի ընկա... Հիմա միլպետին կանչել եմ, որ վերադարձը ձևակերպվի, կպել է փեշիցս, թե ես քու ձեռքը պիտի համբուրեմ։ Վերջը մի կերպ դուրս տարան...

***

Ամեն առավոտ գործարան գնալուց Երվանդը լսում է գնացքի սուլոցը։ Նստում է դազգահի առաջ ու կտավ գործում... Երբ գնացքը փնչոցով գալիս է ու անցնում, միտն է գալիս այն օրը... Ժպտում է ու ավելի պինդ խփում մաքոքին...

Մաքսուտ Էքմեքճյանն այլևս օրինակ չի բերում պարկեշտ ու խոնարհ Երվանդին։ Եվ նա գիտե՛, որ իր գործավորների մեջ ձեռքե–ձեռք են անցնում ինչ–որ նամակներ, որ ուղարկում է Երվանդը։

Գիտե ու չի հաջողում մի նամակ էլ բռնելու...