Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաքելը՝ ձին նստած, դարպասի մոտ կանգնած։ — Առաքել, էս ո՞ւր էսպես կանուխ. թե՝ բա չես ասի մեր երինջը էսա երկու օր կորած ա, ջսձնդաքը գիշերս գտել են ճաք քարի մոտ, գլուխը ցրիվ եկած։ Ավանն ասում է, թե առաջ գյուլլով են տրվել, հետո ջանդաքը գեղերը ցրիվ են տվել... Թե չէ գելը հեյվանի, գլուխը չի ուտիղ։ Էդտեղ ես լեզուս կծեցխ․․․

Ու սկսեց բարակ, նվաղուն ձայնով ծիծաղել։ Չէր իմացվում ծիծաղից էր, թե հին ցավից, կրծքի տակ մի բան խզզում էր։ Քեռիս ծիծաղից թուլացել էր.

— Դու հո գիշերը քոռ բու ես... Գել լիներ հո կրակիլ չէիր... կորած երինջ պիտի լինի, որ սպանես։

Թեկուզ դեպքը շատ առաջ էր կատարվել, բայց տատս չէր կարողանում ներել նրա սխալը։ Ես ուրիշ անգամ էլ եմ լսել այդ պատմությունը։ Տատս այս անգամ էլ նույն ձևով էր իր զայրությունը հայտնել, երբեք չհաշտվելով այն մտքի հետ, թե վախից կարելի է շփոթվել։

Մի քիչ հետո, պապս քամու վզզոցին ականջ դրած՝ դարձավ քեռուս.

— Ղազար, ապրանքի տեղը հո ցուրտ չի՞...

— Ծակ ու ծուկ պինդ կալել եմ, գռան գլուխն էլ ծեփել եմ միջի կողմից։

— Էն մադյանը միշտ ջոզած պահեք... Հեյվանը ծանրած ա, կմրսի...

Փոքրիկ Սամսոնը, որ պատմության կեսին քնել էր, հանկարծ զարթնեց, աչքերը լայն բաց արավ ու ասաց՝

— Պապի, բա գելը քեզ չկերա՞վ․․․

Բոլորս ծիծաղեցինք։

— Գել չէր, բալա, Առաքել ապոր երինջն էր.— ու քիչ հետո դարձավ քեռուս,— Ղազար, Առաքելը երկու ջուխտ եզն էլ տարե՞լ է...

— Մի ջուխտով էնքան տեղը գերան կբերվի՞ էս եղանակին։

— Նրան էլ ինչ ասեմ... էտ մարգը գագար չունի էլի։ Հենց էս բորանին պիտի գնա՞ր։

Թոնթորաց տատս, մոտեցավ Սամսոնին, որ մեր ծիծաղից խռովել, կուչ էր եկել ու նորից քնով անցել, մոտեցավ ու վերմակի ծայրով ծածկեց։