Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաչերի էս կողմին, էն մեծ քարի մոտ, եզներն իրար կողքի, Առաքել ապերն էլ գլուխը կոխել է եզների փորի տակ... Որ մոտեցանք, եզները իրար անցան։

-Հայվանն անլեզու ա, համա մարդու պես հասկանում ա,— ասաց ջաղացպանը։

— Ես ասի՝ Առաքել ապերը ջան չունի,— ասաց ճախարակից քիչ հեռու նստած Դանիելը.— Որ կոների տակից մի երկու անգամ հուպ տվի, տեսնեմ տնքաց...

— Էնքան ձյունն էլ կիտել էր,- որ անասել։ Մեր մադյանր ոնց էր փնչացնում։

— Ղազար, մի բան չլինի հեյվանին, չքուռակատի,— ասաց պապս։ — Չէ, էն հաստ չուլն էի քցել, համ էլ ետևիցս էի քաշում...

— Անդրի...— ու պապիս հազը նորից բռնեց, հազաց, ձեռքը սրտին տարավ, կապտեց, ասես հիմա հազի հետ տակն ու վրա պիտի լինեն թոքերն ու սիրտը... հետո թուլացավ։ 

— Այ տղա, էս հազն էլ ձեռք չի քաշում էս հալևորից,— ասաց Դանիելը։ Բոլորի աչքն էլ նրա` բարձին հենած գլխին 20 էր։ Ու մի քիչ հետո, խոր շունչ առնելով, պապս շարունակեց'

— Անդրի, մի տեսեք ի՞նչ եղավ...

Ջաղացպանն ու քեռիս դուրս եկան։ Դանիելը պատմում էր, թե ինչքան հաստ էին գերանները, որ քաշ էին տվել, անցկացրել գետի այս կողմը։

— Բորանն չլիներ, մի' հաշիվ է, էլի եզները էս ձյունին էն գերանները տեղ չէին հասցնի,,. Ամեն մինը էս պարկի հաստոցի չափ։ Դանիելը պատմում էր, բայց պապս անհանգիստ էր, աչքը' դռանը։ Տատս տեղավորվել էր մեր գլխավերևում, բարց 30 ձի վրա, ձեռքերը խաչել կրծքին։ Դանիելը ուզեց պատմի, թե ինչքան էր Առաքել ապոր վրա նստած ձյունը, երբ դուռը ճռռաց ու ներս մտավ քեռիս, հետո՝ ջաղացպանը։ 

— Հը, Ղազա՞ր,,, Քեռիս չպատասխանեց։ Ու երբ տատս բռունցքները կրծքին խփեց, հասկացանք, որ Առաքել ապերը մեռել էր...