Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե մեկը նրան հարցներ գնացած տեղը։ Աչքերն այնպիսի դա- ժանությամբ էր ոլորում, որ հարցնողը լեղապատառ հետ էր քաշվում։ Ու միայն քնի մեջ անկապ խոսում էր, մռմռում, այս ու այն կողմը դաոնում, ձեռքերը շարժում, ասես կոխ էր բռնել իր նման մի աժդահայի հետ։ Մի օր էլ Բարի Օհանր գնում է ու չի վերադառնում։ Շատ են փնտրում, հայտնում օրենքին, գյուղերն ու անտառը մարդ ուղարկում, բայց իզուր։ Ու հետքից մնում են միայն առասպելի նման պատմություն֊ ներ նրա կյանքի և առեղծված մահվան մասին։

Եթե հարևաններից մեկը խոսք ընկնելուց Զանուն հայտնում էր Մեժլումի ասածը, պառավի սիրտը կոտրվում էր շաղվում էր միտքը և մոլորված վերադառնում էր տուն, կանչում որդուն՝ Ռուշանին, նստեցնում գոգը, և մատները նրա մազերի մեջ կոխելով, շոյում, հարցնում, թե սոված չի՞... Հարցնում էր, աչքերը հառում մաքուր ավյլած գետնին, որի պատկերն այնքան ծանոթ էր, որ կնկատեր, եթե մի շյուղ էլ ընկած լիներ։

Ռուշանը մոր մոտը շատ չէր մնում, ծլկվում էր կամ փողոց, կամ այգի։ Պառավը նայում էր նրա հետևից և ապա ինքն իրեն թոնթորալով, որ նստել է պարապ, վեր էր կենում անխուսափելի դարձած աշխատանքն անելու։ Մի փոքրիկ տուն ունեին և տան մոտ՝ պարտեզ, որի մի մասը բանջարանոց էր։ Տարին բոլոր Ունանր պարտեզից դուրս ուրիշ տեղ աշխատանքի չէր գնում։ Թեկուզ պարտեզը փոքր էր, ծառերը ծեր, մամռոտած փչակներով, բայց Ունանի համար աշխատանքն անպակաս էր։ Քանդված ցանկապատն էր նորոգում, չորացած ճյուղքը կտրում, ծառի տակը փորում և մատներով փափկացնում հողը, ավելորդ խոտերը պոկոտում,— մի խոսքով պարտեզն ու բանջարանոցը նույնքան մաքուր ու խնամքով պահում, ինչքան կինը՝ դուռն ու բակը։

Եվ ամեն տարի ծառերի ճյուղերը ծանրանում էին խնձորից ու տանձից, Ունանը փայտյա հենարանները մեկ այս ճյուղին էր դեմ տալիս, մեկ՝ այն։ Ագռավ ու կաչաղակ, ծիտ ու ծիծեռնակ խմբերով ուրիշ պարտեզներից հավաքվում էին,