Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ունանը դողդռղալռվ ծրարը բաց էր անում, մինչև Շու¬ շանը նրա' թելով կապկպած, մի ապակին ճաքած ակնոցները տնից բերեր։ Ծրարը բացելուց հետո մա տները դողում էին, երբ հանում էր նամակը, ակնոցները հագնում քթին, դիրկապ անում։ Ռուշանը Վիզը մեկնում էր, աչքը քցում նամակին, բարձր կանչով նա ընդհատում էր ընթերցումը, եթե հայրը սխալ էր կարդում։

«...Իմ աշխատանքին եմ, նույն քաղաքում։ Հետևեք Ռուշանը լավ սովորի։ Եթե արձակուրդ ստացա, կգամ ձեզ մոտ կարճ ժամանակով... Վաղոն Մոսկվա է, նրան նշանակել են պոլկի կամիսար։ Նանի գուլպեքը ստացել եմ.ինչո՞ւ ես չարչարվել, էստեղ էլ կա... մնամ...»

Ու նամակը կարդալուց հետո Զանին պիտի առներ, նայեր, աչքերը պիտի ջրակալեին։ -Ինչ ասեմ Ոաբի Օհանին ,,, Մեզ խավար թողաց։ Բա գիր չիմանա՞ ս...

Եվ նա դեռ երկար պիտի նայեր անհասկանալի գործին, նշաններին, պիտի լարեր տեսողությունը և փնտրեր այնպիսի բան, որ միայն ինքը կարող էր տեսնել։
Ապա հանում էր Անտոնի' պատից կախված նկարը, Սրբուս փեշով, թեկուզ ապակին պլպլում էր։ Երբեմն նա մեղմ երգում էր, եղունգով քերում շրջանակի վրայի աղտոտ բծե- րը։ Անտոնի նկարը տեղը կախելուց հետո, մեծ որդու Վաղոյի նկարն էր վերցնում։ Նրան նայելուց Զանու դեմքի արտահայտությունը փոխվում էր։ Վաղոն ավելի կանուխ էր գնացել, մոր հիշողության մեջ որդու շատ հետքեր ավերվել էին, ու միշտ մռմռում էր հին Վերքի սպին։ Ոչ միայն ՛այդ երեկո, այլև մյուս օրերը խոսակցությունը նամակի շուրջն էր։ Պատահում էր, մանավանդ Զանու խընդ- րանքով, որ Ունանը նամակը սնդու կից հանում էր ու մի անգամ էլ կարդում։ Այդ երեկո նրանք թեյը սառած էին խմում, իսկ Ունանը միշտ շորերը հանելուց էր նկատում, որ ակնոցները դեռ քթին են հագցրած։ Ու երբ ՀԼանին Ճրագը հանգցնում էր, մթնում շորերը հանում (այդ նրա սովորությունն էր' այն օրից, երբ հարս եկավ, ոչ ոք երբեք լուսով չէր տեսել նրան շոր հանելուց կամ հագնելուց), պառկելուց