Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա դուրս էր վազե։ Պարտեզի դռնակը բացվեց, երևաց Ունանը։ Ծերունին մի վայրկյան զարմացած նայեց։

— Անտոնը՜, ա՜յ մարդ,— իսկ Մեժլումի հարսը ձեռքով հասկացրեց, որ աչքալուսն ինքն է բերել։ Ծերունին քայլերն արագացրեց, շապիկը կոճկելով։ Լսվեց զանգակների ձայնը...

Վաղուց, շատ վաղուց պարտեղի դռնակը կիսաբաց չէր մնացել... Ստվերում նստած հորթը վեր կացավ ու կամացուկ ներս մտավ երբեք չտեսաձ մի աշխարհ, ուր աճում էր համեղ և մսոտ տերևներով կաղամբը։

Կառքը դարպասի մոտ կանգնեց։ Ներս մտավ հաղթանդամ մի տղամարդ ու ներս մտնելով դիպավ դարպասի դռներին, կոչնակը թույլ զարկեց։ նա գրկեց Ջանուն. պառավի ոտքերը գետնից կտրվեցին։ Անտսնի աչքին մայրն ավելի փոքրացած երևաց, սմքած, ու թեթև բմբուլի նման գրկեց վեր բարձրացրեց։

— Նանի, ո՞նց ես...— մոր գողացող շրթունքների համբույրը չոր տերևի նման հպվեց որդու այտին։ Ջանին մի վայրկյան աչքերը փակեց և մանկան նման գլուխը հենեց Ացետոնի կրծքին։ Ու հանկարծ արցունք կաթեց.

— Նանի՜...

— Հա, քեզ մատաղ,— իսկ մայրը մեղմ ժպտում էր։

Անտոնի աչքին հոր տունը փոքրացած ու ցածրիկ երևաց, սանդուղքները՝ բարա՜կ ու մաշված։ Ու մտածեց,— կդիմանա՞ն, եթե բարձրանա սրահը։

Հարևանները հավաքվեցին։ Ռուշանը հոլի նման ֆռռում էր, մեկ փողոց դուրս Վազում, մեկ տուն, նորից մոտենում եղբորը, վազում ու նրա իրերը տնտղում։

— 0՜... Մեժլում ապի... պառավել ե՜ս։

— Է՜հ, այ որդի... Աչքերիցս եմ խեղճ, թե չէ կոներումս հլա ուժ կա։

Անտոնը նրա թևը բռնեց, մտավ ու բարձրացրեց սանդուղքով։ Ոսնանը հետևեց նրանց։ Բարձրացան և ուրիշները։ Հայրը զարմացած լսում էր։ Մի՞թե դեռ հիշում է որսորդ Ավուն... Հարցնում է, թե բժիշկը քանի անդամ է գյուղ դալիս, ինչպես են ցորենը մաքրում... մաշինից է հարցնում։