Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ապի՜, բա ե՞րբ են բերելու լույսը,— հարցրեց Անտոնը։

-Ինչը՞,- և ավելի մոտեցավ նրան։

— Էլեկտրականը, էն, որ ձորում շինում են...

— Եսի՜մ ինչ են շինում ձորումը... Ո՞վ է էնտեղեք գնացողը,— սրտնեղած պատասխանեց հայրը։ Որտեղից գիտեր նա... Հիմա երևի մտքում հանդիմանում է հորը, թե ես հեռու քաղաքում եմ ապրում, բայց գիտեմ, թե ձորում ի՞նչ են շինում... Ինքը նրան իր նամակում այդ մասին ոչինչ չի գրել։

Զանին ներս ու դուրս էր անում. Երբեմն կանգնում էր որդու մոտ, թեկուզ մտքում թեյ դնելու հույսն էր կամ մի այլ գործ։ Եթե Անտոնը նրան էր դառնում մի հարցով, Զանին բարակ գողացող ձայնով պատասխանում էր, ավելացնելով. «Հա՜, քեզ մատաղ...»։ Մեժլումի հարսը չլիներ, նա երևի դեռ շատ կփնտրեր շաքարամանը։

Նարգիգն եկավ, դռան մոտ բառաչեց, Զանին կովկիթն առանց լվանալու իջավ սանդուղքով, նրա հետևից' Ունանը։ Երբ կովի երկրորդ բառաչին հորթը պոչը ցցած դուրս եկավ պարտեզից, երկուսով իրար նայեցին։

— Լավ, անցել է:— ասաց Ունանը և սկսեց Նարդիզի ճակասը քորել։

Պառավ արագիլը զարմացած նայում էր բակին. երբ սանդուղքով իջնում էին ու բարձրանում, վախեցած հետ էր քաշվում, մոտենում բնին։ Այդպիսի եռուզեռ նա չէր տեսել, ո՞վ էր այն բարձրահասակը, որի ծանր սապոգներից ճռռում էին սրահի տախտակները։

Հարևանները մեկ-մևկ հեռանում էին։ Մթնում էր։ Անտոնը մոտեցավ իրերին, սկսեց կապոցներն արձակել։

— Ռուշտ՜ն, պիոներ ես՞...

— Հլա շեն ընդունել...

— Գիտե՞ս որտեղ է կոմիտեն։

— Էն, որ ընկեր Սահակր նստում է, է՜ն,— Անտոնը ծիծաղեց։

— Հա՜, էն։

— Մեր դպրոցի կողքին է,— ինթնագոհ պատասխանեց Ռուշանը, իսկ հայրն ավելացրեց.