Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճանաչներ են, ինչո՞ւ մի անգամ Սահակն իրենց տուն հյուր չի եկել։

Անտոնր ծոցից թղթի կտոր հանեց, կռացավ վրան, մյուսները գլուխները մոտեցրին։ Մատիտով գծում էր, սևացնում... պատմում էր, իսկ Սահակը գլխով նշան էր անում։ Ունանֆ աչքին ընկաՎ Անտոնի ճակատի սպին, որ կոանալուց ուռել էր... ինքը ջաղացումն էր, մեկ էլ խաբարը բերին, թե ծառից ընկել է... Հիմա տեսնես ի՞նչ գործի է... ինջիներ է, ադվակատ է... Ինքն ի՞նչ իմանա, միայն եկողներից միշտ լավն է լսել։ Գուցե ինքը լավն է, իսկ այդ ղարիբ մարդիկ, նրա ընկերները... Հը՞, ով գիտե... Աշխարհն այնպես խառնը վեց, այնպես բորան եղա՜վ, և քցեց որտեղից որտեղ... Ոչ մեկն էլ մի նշան, մի մեդալ չունի, որ ինքն իմանա, թե ով է ոլմնից մեծավոր... Սհակի պաշտոնն է բարձր, թե որդունը... Սհակն իր ոտով եկավ, ուրեմն... թե մեծավոր են, ինչո՞ւ հարցրեց, թե ժողովուրդը ոնց է ապրում։ Երևի թաքուն քրտնիշ է Անտոնր, քաղաքից ուղարկել են։ Հալբաթ մեծ զորություն ունի։

Իսկ Անտոնն ընկերներին պատմում էր այն մեծ ճանապարհի մասին, որի կառուցման խնդիրը դրական լուծումն էր ստացել և որը հետ ինկած գավառը միացնելու էր երկաթգծերի գլխավոր մագիստրալին։ Նա խոսում էր քարհանքների մասին, գավառի խիտ և անանցանելի անտառների օգտագործման մասին։ Այդ բոլորը քանի անգամ քննության էին առել Սահակը, նրա ընկերները... իսկ Անտոնր պատմում էր վերջին նորությունները, գործի մանրամասնությունները, որ անհայտ էին շրջանի ընկերներին։

Զանին մի անգամ կամացուկ ասաց.

— Անտոն, սմավարը սառչում է՜... փետով եմ քցել,— բայց նրանք չլսեցին։ Ունանն էլ պառավին հանգիմանեց.

— Մի երկու կտոր տաշեղ քցի... Տեսնում ես պլան են քաշում... Խոսում են։

Հանկարծ Անտոնի աչքն ընկավ Ռուշանին, որի գլուխը ծանրացել էր ձեռքերի վրա, մեկ ննջում էր, մեկ աչքերը լայն բաց անում, միտքը լարում՝ նրանց ասածներից մի բան հասկանալու։