Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիր է եղել։ Նրա համար ամենից հաճելին այն հրամանն է, որ արձակում է ինքը, երբ դատավորները գալիս են և կամ թե նախագահը կարգում է վճիռը։ Այգ րոպեին նրա գեմքն արտահայտում է խորին պատկառանք նույնիսկ դեպի այն պաուզան, որ ունենում է դատավորը վճռի ընթերցման ժամանակ։ Ասում են, որ ինչքան էլ երկար տևի ընթեցումը, նա աչքը չի թարթում ։

— Աղլուխդ վերցրո՜ւ,— կամաց ասաց քարտուղարն առաջին շարքում կանգնած կնոջը ու դատավորների հետ միաժամանակ նստեց աթոռին։

— Քննվում է գործ N224... ըստ հայցի Մարիամ... ընդդեմ քաղաքացի Տոնական...— կարդաց նախագահը և դարձավ քարտուղարին,— ծանուցագրերը հանձնված են։ —Վերջինս գլխով արեց։

նախագահը հանդարտ ձայնով սկսեց պատմել գործի հանգամանքները։ Աջ կողմը նստած ատենակալը մատիտը զարկում էր ճակատին, կարծես դատավորի պատմածը մեխի նման նստեցնում էր գլխի մեջ։

Բաց պատուհանից երևում էր ցուցանակի մի անկյունը, վրան գրված' «...ես» —ի՞նչ ասել է, —մտածում էր նա։ Ի՞նչ ցուցանակ է։ Ինչքան էլ վիզը ձգում էր, չէր կարողանում երկու տառից ավելին կարդալ։ Վերջապես չհամբերեց, կանգնեց, ձեռքը մեկնեց ջրամանին և աչքի տակով կարդաց. «շրջանային սորես»...

— Զարմանալի մարդ է Սեթոն,— մտածեց ատենակալը,— գրասենյակը տեղափոխել է, վիվեսկան թողել, ու նորից սկսեց մատիտը խփել ճակատեին։

Հարցաքննությունը սկսվեց։

— Տոնականը դո՞ւք եք,— հարցրեց նախագահը։ Քարտուղարը թեքեց ամբողջ իրանը, մեկին ձեռքով արեց։

— Մենք ենք, հա՜...— չստեըը հատակին քսելով, մանրիկ քայլերով սեղանին մոտեցավ կարճահասակ, նիհար մի մարդ։ Ամեն ինչ նրա հագին փոքրիկ էր, իր հասակի համեմատ։ Բարակ գոտին մեջքն այնպես էր սեղմել, ինչպես տասը տարեկան աղջկա մեջքը։

— Ի՞նչ կասեք...