Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տև ինձ ոչ ժառանգ կլիկի, ոչ մի հուսատեղ։ Ես հալից ընկել եմ, շատ ապրեմ տասը տարի։ Զնդանին խփելուցն եմ իմանում, որ կռներիս տւժը առաջվանը չի։ — Իսկ .տան գույքը բաժանե՞լ եք, թե ոչ,— հարցրեց նախագահը։ — Հագի շորերը, ինչ որ հոր տնից բերել էր, բոլորը հետը տարավ... Որ ասես մի մեխ էլ չեմ վերցրել։ ■ — Դո՜ւք ինչ կասեք։

Մարիամը նրա Հակոտնյան էր։ Իզուր չէին ասում, թե նա փեշի տակ երկու Տոնո կպահեր։ Նրա դեմքն ավելի առնական էր, քան կանացի։ Եվ այդ կնճռոտ, ծալքերով ակոսած երեսի վրա զարմանալի կարմիր էին մսոտ  շրթունքները; Նրա մուգ կապույտ աչքերը համապատասխան չէին կոշտացած, զրկանքից ու կարիքից թորշոմած դեմքին։ Կինը հանդարտ մոտեցավ սեղանին։ Տղան մոր փեշից բռնած հետևեց նրան։ Քարտուղարը աչքերը խոժոռեց տղայի վրա, գլխով նշան արեց, որ հեռանա, բայց նա մնաց տեղը։ 

— Ես միայն էն կասեմ, որ դրա տանը օր չեմ տեսել։ Սոված չեմ եղել, բայց լավ օր էլ չեմ տեսել։ Եվ աչքերը գետնին գցած, շարունակեց պատմելը, կարծես խոսում էր ինքն իր հետ։ — Թե ինչից պատահեց բոլորը, ավելորդ է պատմելը։ Նա իր ճանապարհով, ես իմ։ — Ու հանկարծ դլուխը բարձրացրեց. մի վայրկյան նայեց դատավորներին, դառնությամբ ասաց. — Անցած տարիներս եմ ափսոսում... Կնոջ կապույտ աչքերը փոքրացան, դառնության ժպիտը ծռմռոտեց շրթունքները, և մի պահ ակնապիշ նայեց դատարանին, կարծես նրանցից էր պահանջում այն տարիները, որ անիմաստ կորան։ — Մի՞տդ է, որ հիվանդ էիր, գնացի սարից շալակով սառույց բերի՞,— լռությունը խախտեց Տոնոն ու նայեց հասարակության, ասես ստուգում էր իր խոսքի ազդեցությունը։ Նախագահը զանգահարեց։ — Միտս է,— շարունակեց կինը,— բերել ես, չեմ ուրանում։ Բայց դու ինձ պահել ես ոնց որ ղափաղի ղուշը։ Ոտս կապած էր, ինչ արած, որ շաքար ու նաբաթ էիր տալի։ Դրա֊