Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր, որ թողի տունս էշ, երեխաներիս էլ, գլուխս առա կորա։ Սիրտս մղկտում էր, որ երեխեքս միտս էի բերում։ Համա որ քաշածս էր աչքիս առաջ գալի, ուզում էի էլ հեռու գնամ։ Ես իմ կին հալովս, ինչքան մարդ եմ տեսել, ինչեր եմ լսել։ Նեղ օրեր շատ եմ քաշել, բայց շնորհակալ եմ ընկերներից, բանվորներից և իմ դասակարգի մարդկանցից։ Ինչպես մի կույր մարդու աչքեր բաց անեն, նոր էնպես էլ ես աշխարհքը տեսա։ Հիմա Բալախանու կանտորումը ուբորչիք եմ, իմ ժաչովնը երկուսիս հերիք է։ Ինձ նման կնանիք շա՜տ... Ընկեր դատավոր, էս էլ լավ հայտնի է, թե ինչ թիվ ենք ապրում... Եվ ես ինքս որպես դիլեգատկա լավ եմ իմանում պարտն յնի որոշը էս մասին։ Երանի՜ թե էս ազատությունը կանուխ եկած չիներ։

Մարիամը շունչ քաշեց։ Տոնոն զարմացած և ներքին երկյուղով նայում էր կնոջ այլայլված դեմքին։ Նա անճանաչելի էր դարձել։ Ո՞րտեղից դիտեր այդ խոսքերը։ Ւնչքան խեղճ խոսեց ինքը... «Տարավ գործը...», մտքում վճռեց նա։

— Հիմա երեխիս ապագայի համար եմ մտածում,— և հաստատակամ մարդու վճռականությամբ Մարիամը մի քայլ և մոտեցավ դատավորների սեղանին։

— Ուզում եմ իմ որդին մարդ դառնա, շփվի նոր սերնդի հետը, նստի վեր կենա քաղաքումը, բանվորական շրջանի մասսներումը։ Եարելի է, թե ես լավ չեմ հասկացնում իմ միտքս, մութն եմ ասում, բայց սրտինս էն է, որ իմ տղան հոր ճանապարհով չգնա, էնպես մի գործ բռնի, որ հիշվի, չասեն, թե զուր ապրեց էս նոր ազատությունով։ Նրանից բաժին չեմ ուզում, շնորհակալ եմ ինչքան պահել է...

— Ուրեմն զուք խնդունո՞ւմ եք, որ նա խնամել է ձեր որդուն,— ընդհատեց նախագահը։

— Ընդունում եմ, որ պահել է, բայց որ գաղափարի կողմից մութն է։ Հիմա էլ ես եմ ուզում նրան պահել։ Ես նրան ամենապերվի նվիրված գիտակից մարդը կդարձնեմ։ Մի սրան Էլ հարցրեք, թե որի մոտ է ուզում...— ցույց տվավ տղային մայրը։

— Ես նրա մոտ մնալ չե՜մ, —սերտածի նման կրկնեց տղան։