Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խին, ճղոտված շինելը ուսերին քցած, կռացել էր թղթերի վրա։ Նա հենց սեղանի վրա Էլ քնում էր։ Ինձ որ տեսավ, թե Դանել, գիտե՞ս ես քեզ ինչու եմ կանչել։

— Որ ասես, կիմանամ...

— Այ էս թռուցիկներր պիտի նրանց գյուղերում ցրես։ Դու գիտես... էս էլ քեզ մանդատ, որ ֆրոնտն անց կենաս... Նորաշենցի Դավիթն էլ քեզ հետ կգա, նա էն կողմերին ծանոթ է։

Աչքս քցեցի թռուցիկների կապոցին։

— Հը՞, ճակատդ քորեցիր. է՞,— հարցրեց Արամը։

— Էս ո՞նց տանեմ, որ չփչանա։

— Սումկաների մեջ լցրեք... Դե շուտ։ Քեզանից բացի էլ հարմարը չկա։

Մարդ ինչքան էլ ասի, թե գովասանք չի սիրում, չհավատաս։ Կխոսքն ասեց թե չէ, մանդատը ստացա։ Երկու ժամից հետո ես ու Դավիթը ճանապարհ ընկանք, ամեն մեկիս շալակին փութ ու կես ծանրություն, չհաշված մեր հրացանները, հացն ու շաքարը, որ ստացել էինք բրիգադի չխաուզից։

Հիմա բարձրանում ենք կարճ ճանապարհով։ Էնպես ենք որոշել, որ ճանապարհին մեզ ոչ ոք չտեսնի։

Պլանը էդպես էինք քաշել։ Դու Ջուխտակ քարի ճանապարհով անցած կա՜ս․․․

— Ո՜չ։— Օգտվելով նրա հարցից ես ուզում էի հիշեցնել, որ թեյը սառել է, բայց նա շարունակեց։

— Էդ մի դժվար ճանապարհ է, անասելի դժվար։ Էն որ հեքիաթի մեջ ասում են յոթ սար ու ձոր,— իսկը մեր ճանապարհն էր։ Էն էլ ի՞նչ սա՜ր, ինչ ձոր... Արևը թեք էր ընկել, երբ բարձրացանք Բոլոր խութի կատարը։ Քարի տակ նստեցինք։ Դավիթը թութունի ամանը հանեց։ — Թուղթ չունե՞ս...

— Չէ... — Բա ո՞նց պիտի լինի մեր հալը... Երկու օրվա ճանապարհ կա... — հարցրեց նա։

Իրար երեսի նայեցինք։ Շատ էլ ծխել ենք ուզում, թոքերս քերվում են։

Այս ասելուց իմ ընկերը բնազդաբար ձեռքը մեկնեց