Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղոչաղ սիրտ ունի։ Էնպես հայերեն խոսի P եմ ուր, որ հայի տերտեր չի խոսի... Մի շաբաթ տանեմ իմ քիրվա Գալուստին տամ թուղթ, էչի էստեղ եմ։

Գալուստը մեր գյուղի պադպոլնի բջիջի ղեկավարն էր։ Թեմուրը նրան առանձնապես ճանաչում էր իր նոքար ժամանակից։ Մինչև էդ շատ անգամ ենք նրա բերանից լսել, որ Գալուստի հերը՝ ջաղացպան Անդրին Թեմոլրի համար հալալ հորից ավելի հարազատ է եղել։

Եվ ի՞նչ կասես... Երեքից մեկը Թեմուրն եղավ, մյուսը Դավիթը, երրորդն էլ ոտը կաղ մի ընկեր։ Նա էս վերջի տարիներս մահացավ։

Վերադարձին ես ու Դավիթն ինչքան փորձեցինք նրան հետ պահել, չեղավ։ Պատմում էինք, թե ի՞նչ դրության մեջ են գյուղերը, դաշնակներն ամեն տեղ լրտեսներ ունեն, կիմանան, որ թուրք է, ավելի կկասկածեն։ Վերջապես կինն ու տղան կմնային անօգնական, եթե մի փորձանք պատահեր։ Սակայն ոչինչ չազդեց նրա վրա, ոչ խնդիր, ոչ բացատրություն։

— Ես իմ քիրվաների մոտ ղոնաղ եմ դնում… Դժվարը ֆրոնտ անցնի Թեմուր... ոչխարի հետ շատ եմ ման եկել ձորեր։ Շներն էլ գիտեն, ճանաչում են Թեմուրին։

— Անց կացած պատմություն է, — տեղը շտկվելով ասաց ընկերս,— կարող եմ քեզ ասել։ Իմ մտքինս ուրիշ էր։ Ես ուրիշ բանից վախ ունեի։ Մտածում էի, որ գաղտնի գրությունը նա չի կարող հասցնի, կկորցնի և կամ թե մերոնք կկասկածեն և չեն մոտենա նրան, — մի խոսքով ինքն անփորձանք կմնա, որովհետև եթե ֆրոնտն անցներ, մեր ձորի դյուզերում նրան ձեռ տվող չէր լինի, թե դրսից եկած մավզերիստ-բանի ձեռք չընկներ, — ինքն անփորձ կմնար, բայց մերոնք ժամանակին տեղյակ չէին լինի և ո՞վ գիտե…

Սրա համար էր կասկածս։ Մերոնցից թաքուն մյուս օրը եկա Արամին պատմեցի, նա էլ թե՝ ով որ էլ գնա, ենթակա է նույնպիսի վտանգի ու փորձանքի։

Թեմուրր գնալու էր ձորերը, Դվիթը՝ Ղափանի կողմերը։ Նրանք հենց մեր առաջին դիրքերում արդեն պիտի բաժանվեին, մեկը դեպի հարավ, մյուսը հյուսիս-արևմուտք։