Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

– Վա՜յ, — ասաց ու բերանը փակեց։ Երևի այդ մասին նրան շտաբում ասել էին։

— Ուրիշներին չեմ ասի, — սիրտ տվի նրան, — սալամաթ գաս...

Էսպես անձրև էր գալիս էն գիշերը, երբ Թեմուրը գնաց խուրջինը ուսին, մի երկա՜ր, չոբանի մահակ ձեռքին։

Տասն օրից ավելի տևեց, մինչև սկսվեց հարձակումը։ Մեր զորամասը սպասում էր 84-րդ բրի դագայի առաջ շարժվելուն։ Նրանք մեզնից հյուսիս էին և ամբողջ ճակատով պիտի խփեին թշնամու գլխավոր ուժին, որպեսզի մենք նահանջի ճանապարհը կտրենք։

Գնացողներից ոչ մի զուր։ Առանց էդ էլ վերջին ամիսն, ինչպես ասում են՝ թռչունն իր թևով էշ շէր կարող անցնի նրանց ու մեր գծերի վյրայով։ Մեր ռազվեդչիկները տեղեկություն էին բերում, որ նոր ուժեր են հավաքվում, ձիավոր խմբեր են երևացել։ Մի քանի տեղ խոր խրամատներ են սարքում։ Մի խոսքով վերջին կռվին էինք պատրաստվում մենք էլ, նրանք էլ։

Մի երեկո հանկարծ հրաման ստացանք, որ մութր չընկած դուրս ենք գալու ուղիղ դեպի ճակատ։ Ճաշի մոտերքը Թեմուրի կինը տղայի ձեռքից բռնած եկել էր ինձ մոտ։ Չգիտեմ նրան ասող էր եղել, թե ինքն էր կասկածում, — շէր հավատում, որ Թեմուրը գնացել է Բարկուշատ վաստակի։ Չէր հավատում, բայց չգիտեր էլ, թե ո՞ւր է գնացել։ Նա ինձ մոտ մի անգամ էլ էր եկել, ես նրան հանգստացրել էի տղային կարտուզ էի տվել, մի մահրամա, մի քիչ շաքար աչյուր։ Թեմուրը գնալուց ինձ հանձնել էր մի կտոր սապոն այն մանրուքից, որ զորամասի պահեստից էին տվել նրան։ Հանձնել էր սապոնը, որ իրենց տուն ուղարկեի։

— Սիմոն բեյից որ հախս առնեմ, գինը կտամ,— ծիծաղելով ասաց նա։

Այդ օրն էլ միամտացրի կնոջը, խոսք տվի անմիջապես Բեմոլրից խաբար եթե առնեմ, իմաց տամ։ Եվ ևս իմ խոստումս կատարեցի։

Մութը չընկած մեր զորամասը ճանապարհվեց։ Ձիավորները առաջ էին գնացել։ Կես գիշերին մեր թնդանոթները