Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է գալիս, մի տղամարդ շինելն ոստին։ Նա ինձ է նա չուս։ Ես լսում եմ նրա հարցը․

— Ո՞նց է, նանի...

Իմ նանը նայում է ինձ։ Թևս մանր է, բայց ևս մի քիչ բարձրացնում եմ, և Գալուստը, մեր պադպոլնի բջջի ղեկավարը, սեղմում է իմ ձեռքը։

Իսկ Դավիթը, հետո նա... Թեմուրը, Սարվանլարի փոքրիկ տնակը, տղանճ զինվորական կարտուզը գլխին։

— Թեմուրը, — շնջում եմ ես, ձեռքով հարցնում, թե ի՞նչ եղավ։

— Ի՞նչ ասաց,— իրար են հարցնում Գալուստն ու նանը։

Եվ էլ չեմ կարողանում իմ հարցը կրկնել։ Ընկերս լռում է։ նա ձեռքը մոտեցնում է ծխատուփին, տրորում է պապիրոսը, տրորում է մատների ծայրով։

— Իսկ Թեմուրը, — անհամբեր հարցնում եմ ես։

— Թեմուրը... Ես քեզ Անդրի ամու պատմածն ասեմ, լսիր... Երկու օրից հետո ևս արդեն կարողանում էի ավելի հանգիստ խոսել, այսինքն՝ առանց հոգնելու մի քանի խոսք իրար կապել։ Անդրի ամին ներս մտավ, էլի առաջվա նման ալրաթաթախ, պատառոտած քուրքն ուսին։

Ջաղացպանը ծոր տալով, թե լուսադեմին մի պարկ գարի էի վրա քցել, շեմքին նստած չախմախը քարին էի տալիս, մեկ էլ տեսնեմ մասրոցի տա կից մեկը կուզեկուզ իրեն քցեց ջաղացը։ Թութունի քիսան ձեռքիցս ընկավ... Թե՝ Անդրի ամի, վախենաս ոչ, Թեմուրն եմ... Ա Թեմուր, դու ըստեղ… Թե՝ էլ վախտ չի, ինձ մատնող է եղել... Էս տրեխի տակի կարկատանը պոկի միջինը շուտ հասցրու Գալուստին։ Ասելն ու տրեխի հանելը մին եղավ...

Տրեխը քցեց թե չէ, տեսնեմ կամուրջի գլխից մեկը կանչեց՝ կանգնի, շան որդի... Սիմոն բեյի փոքր ախպերը մավզերը ձեռքին վրա քշեց դեպի ջաղացի դուռը։ Այ քե մատաղ, անմեղ է, խեղճ է… Թե՝ ասա, ինչ էր անում ըստեղ… Ես էլ վախլությունից ասի բերել էր տրեխը կարկատեմ, այ հրես, թե հավատում չես՝ օբիսկություն արա… էս, ես, էս էլ նրա տրեխը, էս էլ ինքը։

Տրեխը մեկնեցի իրեն, յումղուղով տվեց քցեց ջաղացի