Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանց հետ հանգստանում է և ծերունի Դանելը, որ արդեն կենսաթոշակ է ստանում երկարամյա աշխատանքի համար, էլ չի շարում գիրք ու լրագիր, սակայն ամեն օր գալիս է տպարանի պարտեզը։

Գալիս է, նստում փայտե նստարանին, լսում սարյակների ճռվողյունը, մանուկների ուրախ կանչերը և զվարթ երգում է՝ մեղմ, դողդոջ ձայնով...