Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

1. ԱԿՈԻՄԲԻ ՍՐԱՀԸ

Շչակը սուլեց հանգստի ժամը։

Գործարանի բաժանմունքներից, ցեխերից և արհեստանոցներից բանվորների խմբերը դիմեցին դեպի ակումբի սրահը, որի բաց պատուհաններից մեղմ զովը ներս էր մտնում և ճոճում սրահի լայնքով կախած կարմիր պլակատները։

Մինչև կես գիշեր կոմերիտականների մի խումբ աշխատել էր ներսը։ Նրանք պատերից կախել էին հարվածալին բրիգադիրների նկարները, պատրաստել էին բազմաթիվ լոզունգներ արդֆինպլանի կատարման, գործալքումների, սոցիալիստական մրցության և հարվածայինների մասին։

Զարդարել էին բեմը, որի ճակատին խոշոր տառերով գրել էին՝ «Փառքի և արիության հերոսները»։ Ապա թվել էին ալն բրիգադները, որոնք կատարել և գերակատարել էին պլանը։

Բեմի դիմացը, մուտքի ամբողջ պատը սև շրջանակի մեջ էր առնված։ Այստեղ կախված էին նրանց նկարները, որոնք ավելի շատ բրակ էին տալիս, որոնք կեղծ հարվածային էին։ Չէին խնայել հարբեցողներին, գործը լքողներին, ծույլերին։

Դռան վերևը «կոմերիտական» Բալոյի նկարն էր։ Նա մեքենան թողել է անտեր և Վազում է ծտի հետևից, որ ներս է մտել բաց պատուհանից։ Նրա կողքին Վարպետ Անդրեյի նկարն է. Անդրեյը լողում է օղու վիթխարի շշի մեջ։

— Համա՜ կկատաղի հա՜ վարպետը, — ասաց կոմերիտ-