Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շուտով, շուտով,— մեղմ առաջարկեց նախագահը,— սպասի էդ հարցն էլ կքննենք...

— Ընկերներ, ես դեռ չվերջացրի․․․ Մարտ ամսում նահանջել է Ալավերդու հարվածային արտելը, իսկ մերոնք նորից են առաջ անցել...

Ծափահարությունների և բացականչությունների հորդ աղմուկը նորից ընդհատեց զեկուցողի խոսքը։

— Նրանք մարտ ամսվա պլանը վերջացրել են ամսի 25-ին, իսկ մերոնք 15-ին...

— Այ թե հա՜,— ուրախ բացականչեց մի ծեր բանվոր։ Նրա սիրտը կոտրվել էր, երբ լսել Հր զեկուցողի խոսքը մերոնց «նահանջի» մասին.

— Ախր լինելու բան չի, որ Ալավերդին մերոնց առաջը կտրի։ Մերոնք ուրիշ են, ուրիշ...— շշնջաց նա հարևանի ականջին։

Ապա նա գլուխը դարձրեց դեպի ետ։ Նրա աչքն ընկավ իր որդու՝ կոմերիտ Վաղոյի քրտինքից և աշխատանքից կարմրած դեմքին։ Վաղոն էլ էր հարվածային կոմունի մեջ։ Որդին չնկատեց հոր հայացքը, նրա լարված ուշադրությունը բեմի կողմն էր։

Ինչպիսի՜ հպարտությամբ և ջերմ գորովով էր նայում ծերունի հայրը կոմերիտ որդուն։ Ո՜վ գիտի, ինչ մտքեր զարթնեցին նրա հիշողության խորքում։

3. ԼՍԱՐԱՆԸ

Դահլիճի խորքում պատի տակ կուչ էր եկել վարպետ Անդրեյը։ Նա միայն մի անդամ իր գլուխը բարձրացրել և նայել էր ծաղրանկարին։

— Անպիտաններ, ո՛նց էլ սարքել ե՜ն,— մրթմրթաց քթի տակ։

Մինչև նախագահի զանդահարելը՝ կողքին նստողները ուրախ կատակներ էին անում նրա Հետ։

— Գիշերը ոնց պիտի մնա բոթլի մեջ...

-Դու ասա էս աժդահա ջամդաքը ոնց են մտցրել բոթուլը։