Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու փակերը, պարանները հագցրին մեքենայի ոտքերից, սահնակի տախտակներից, շարվեցին մեքենայի կողքին, իրենց ուսերին քաշելով փոկի ծայրերը։

— Մե՜կ, երկո՜ւ, երե՜ք...

ճռռացին տախտակները, սառած ձյունը, թափորը շարժվեց դեպի գյուղը սպիտակ բլուրների լանջով, ձյունով լցված ձորակների վրայով։

Կայարանի հերթապահը պերրոնի վրա կանգնած դիտում էր նրանց։ Քանի հեռանում, այնքան փոքրանում էին։ Կարծես մրջյունների երկու խումբ էր, որ գլորելով իրենց բունն էին տանում մի վիթխարի որս։

Քամին դադարել էր։ Եթե ամպերը չլինեին, սառը փայլով կշողար ձմռան ցուրտ արևը։

— Կտանե՜ն,— ուրախացավ հերթապահը, երբ առաջին մեքենան հասավ բլուրի գագաթը,— նրանց մերը չմեռնի... հերո՜ս են, հերո՜ս...

Մեքենաները չքացան նրա աչքից։

Նրանք բլուրից սահելով իջան սարահարթի վրա, որից այն կողմը սկսվում էր նոր վերելք, նոր բլուրներ, ապա միայն պիտի երևար գյուղը։

Քրտինք էր կաթում երիտասարդ ճակատներից։ Ամեն անգամ, երբ ճիգ էին անում, գոլորշին քուլաներով էր բարձրանում։ Ոմանք արձակել էին վերարկուների կոճակները, ավելի հեշտ շնչելու համար։

Երկրորդ մեքենան առաջինից հետ չէր մնում։ Երբեմն բոլորը միանում էին ն մեկ-մեկ անցկացնում նեղ տեղերից, ոմանք քաշում էին, իսկ մնացածները հրում ձեռքերով, ուսով, կրծքով։

Թարմ ձյունի վրա մարդկային բազմաթիվ ոտնատեղերի հետ մնում էին մեքենաների հետքերը՝ իբրև լայն ակոսներ։

Առաջին անգամն էր մեքենան բարձրանում դեպի գյուղը։

4

Բազմություն էր հավաքվել ծածկոցի տակ, որտեղ տեղավորել էին մեքենաները։ Գյուղացիներից շատերը աոաջին անգամն