Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԸՆԿԵՐ ԳԱԼՈՒՍՏԸ»

Մինչև նախագահը դաշտից վերադառնար խորհրդի գրասենյակը, էյվաղանց Սահակը առաջարկեց գնալ իրենց տուն։

— Ես Մուխանի երիշը գիտեմ... Երկու սհաթից անջախ հասնի։

Սահակին ես վաղուց գիտեմ։ Խորհրդայնացումից հետո, երը առաջին անգամ նրանց գյուղը վիկի սերմ տարանք փորձելու, ոչ ոք չմոտեցավ։ Միայն Սահակը սիրտ արեց, իր հողամասը տվեց։ Սիրտ արեց և իր լայն սրտի չափ էլ առատ բերք հավաքեց։ Հիմա էդ խոտը նրանց գյուղում տարածվել է, շատերը վիկ չեն ասում, այլ էյվաղանց Մահակի խոտ։

Նա եղել է Գերմանիայոսմ գերի։ Շատ բաներ է տեսել, շատ երկրներ ոտնատակ տվել, տեսել է, թե ուրիշ կողմերում ինչպես են ապրում գյուղացիները և հենց վերադարձել է իրենց գյուղը, հիասթափվել է։

Բայց թողնենք, որ ինքն ասի էն խոսքերը, ինչ որ ասել է գյուղ գալու առաջին տարին։

— Մեր հողերը ոսկի են, մենք չենք հասկանում նրանց լեզուն։ Մի սոմար որ սերմում ենք, հինգը հավաքում, էդ հո հաշվում ենք առատություն, իսկ եթե բանը հաջողվեց, և վեց սոմար ստացանք, բերքը գլխակեր է, սրա մեջ փորձանք կա, կռիվ, պատերազմ պիտի լինի։ Այ թե ինչ են ասում, եթե մի քիչ լավ բերք են ստանում։ Ինչո՞ւ, ախպեր. ինչո՞ւ իմ տեսած տեղերը սոմարին տասն էլ են ստանում, տասնհինգ էր... Մեր գյուղում որ մաճկալին հարցնես, կասի, թե հողի լեզուն էնպես է հասկանում, որ էլ դենը չկա։ Բայց եկ տես, որ նա