Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինքն էլ շատախոս, ղարաչի, որ հարբեց, ինչ լեզվին գա, կասի։ Բաննահենց խալխը նրան շինել էր ձեռքի ղուշ, արաղ էին տալիս, կատարը տաքացնում, բաց Թողնում մեղ վրա։

Բալշևիկը որ գալիս էր, էն առավոտը տեսնեմ Գյալհն քյանդիըով կապկպոտել էր Թվանքը, ուսը քցել։ Տկլո՜ր, մի ոտին տրեխ, մինը բոբիկ... Ո՞ւր Գյալե. բալշևիկը գալիս է, գնում եմ կռիվ տամ։ Ասի քարեքար մի ընկնի, բալշևիկի դեմ Թող Բաննահենք գնան։ ԵԹիմներդ մեղք են, ա՜ յ անխելք։ Քամով են քցել, քեզ խաբել են։ Մի սհաթ չէր քաշել էս խոսքից' տեսնեմ ներքևի ճանապարհով բալշևիկի զորքը բարձանում է։ Սարի կողմից դաշնակները կրակում էին, բայց գդակները գյուղի տներին էլ չէին հասնում։ Գյալեն քաշվեց տունը։ Հետո իմանամ, որ Բաննահենք նրա խելքումը նըստացրել են, թե բալշևիկները գալիս են չքավորներին կոտորեն: Հալել են լցրել գլուխը, թունդ էլ խմացրել։ Հերու ձմեռ էլ նա էդպես արեց։ Կոլեկտիվի բրիդադը որ եկավ, գյուղացիք ձագ տված մեղրաճանճի նման հավաքվեցին։ Էնպես մարդ էլ եկավ, որ մի ոտը գերեզմանումն էր, քուրսու տակից չէր դուրս գա։ Մեկը մեկի վրա լցվել էր, տեղ 20 դադար չկար։ — Ո"ւ, էն ինչ օր էր,— ասաց կինը։ — Մի հին ղարադամ էինք հավաքվել, էլի շատը դուրսն էր։ Բաննահենց խալխը առանձին էին։ Բրիգադը ընկեր Ներսեսն էր, մի ժամանակ հողբաժնի վարիչ էր։ Ժողովը սկսեց, խոսեց, բացատրեց։ Հարցեր էին տալիս. դե անծանոթ բան, էն էլ կոլեկտիվի պես։ Մինը թե, որ կոլեկտիվ մտնեմ, էգուց իմ տանը ձավար չի լինելու, էն մինը թե' երեխա ունեմ, նրա դարդն եմ քաշում, թե չէ կոլեկտիվ կմտնեմ, էն մյուսն էլ թոքախտությունը պատճառ բռնեց։ Մեր գեղը Բոզի անունով մի դալլաք կա. եկավ Լաց, աղաչանք, պաղատանք, թե կինս մի կողմից է ապստամբել դեմս, մի կողմից էլ մասսայի ձե ռիցն եմ մնում կրակի մեջ, մի տեղ ցույց տվեք կորչեմ գնամ, էսքան տարի հալալ հարազատ հակված եմ եղել դեպի Խորհրդային իշխանությունը։ Էդպես խոսում էին տատանողական դրության մեջ,