Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարի խոտի նման որտեղից քամին փչում էր, էն կողմն էին կռանում էնպես էլ կար, որ դիմումը ծոցից հանում էր, որ սեղանի վրա դնի, մեկ էլ նայում էր հարևանին, դիմումը նորից ծոցը դնում։ Մի քանիսն էլ թե' ախպեր, հերիք է ինչ- քան խուլ ապրեցինք, էս կառավարության փեշիցը բռնած գնալու ենք, որ ծովն էլ թափվի, կթափվենք։

Կոլեկտիվի մասով ես խոսեցի, մեր Միխայելը խոսեց, վարկային Սմբաթը, կոմսոմոլ Սերոբը, մի նավո անուն ով բատրակ ունենք, ինքն էլ մշեցի, նա խոսեց, էլ հիմա չեմ հիշում բոլորին։ Մենք կողմ էինք, մի խալխը հակառակ, Բան- նահենք էլ նրանց գլխավորը, մի մասն էլ արանքն էր, սպասում էր, թե որ կողմը կհաղթի։ Մեկ էլ Գյալեն ղալմաղալը քցեց։ Էն տեսանք, որ քոռ մոշահավի պես թևերն իրար տալով առաջ ընկավ, գոռաց,

— Մի հարց, ընկերներ...

— Հարցերը վերջացել են, Գյալե․․․

— Թող ասի, թող,— կանչեց Բաննահենց խալխը։

Ես գլխի էի որ լակել է. արաղի հոտը փչում էր, ոնց որ կուպրից։ Թիկունքին կան դնել եմ, էն է հա մի խառնակչություն աներ, տակս պիտի կոխեի։

Գյալեն թե' ընկեր բրիգադ, դե որ էդպես հավասարություն է, Երևանի ինջիներները, կամ իսարները բերեք թող ինձ հետ հավասար աշխատեն։ Էն կռնիցը կանչեցին' «ա՜յ ճշմարիտ խոսքը», մենք էլ «ի՜նչ էլ աշխատող ես․․․»։ Մի քանիսը ծիծա՛ղեցին։

Ես ասի ընկեր բրիգադը պատասխանը լավ չի տա, համա չէ, ընկեր Ներսեսը գաղափարի կողմանից շատ զրինգ է։ Նա թե' ընկեր, էգ ինջիները, որ էդրոկայանը շինի լավ էր թե կոլեկտիվի եզինքը պահի։ Գյալեն տազ արեց, ես կանչեցի.

— Հարկե, էդրոկայանը․․․ Հրեն մեր գետի վրա էլ են ստանցի շինում։

-Ստանցին լուսավորություն է,— իմ հեսէևից կանչեց մեր Անդրեասի տղան։

— Բա էդ խոսքն ինչո՞ւ ես ասում, ընկեր ջան։

Գյալեն տաքացավ։