Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Չիմացա, հենց էն տեսա, որ փափախը գլխիցս առան, ճրագը հանգավ, մինն էլ բամփեց։ — Բա ո՞վ էր կողքինդ։ — Մերոնք էին։ Էդպես էլ չիմացվեց, թեև մի քանիսի վրա կարծիքավոր էինք։ Ի՞նչ երկարացնեմ։ Էդ ձմեռ մեր գյուղը շատ բան տեսավ։ Կոլեկտիվ էլ մտան, դուրս էլ եկան, շատ անասուն մորթերին, միսը շան փայ արին։ Շատ էլ սխալ բաներ բռնեցին. ժողո¬ վուրդն իշխանությունից մի քիչ մրսեց։ Չիտանց Առստամը որտեղ նստեր, չախչախը հա կբա- ներ• թե ասում է վերի ուրգանների կոմունիստներն են լավը։ Էս բոլորը գյուղի կուսակցականների գործն է, ձեռ-ոտի մարդկանց արածը։ Էլ ինչ պրավակացի, ի՜նչ տեսակ օյիններ... Մի հորքուր ունեմ. ինձ բռնել էր, թե' ասա տեսնեմ կո- լեկտիվի երեխան հո՞ր անունով պիտի գրվի, թե՞ մոր։ Ես գլխի չէի. ասի ո՞նց թե մոր անունով,— թե' բա որ իրար խառնվեն, հերը ո՞նց պիտի իմացվի։ Սահակի կինը քթի տակ ծիծաղեց։ Երևի նա էլ շատ էր լսել կուլակների տարածած լուրերը։ Սահակը շարունակեց. — Զուր չեն ասել, թե խոսքը վախտին է գալիս։ Թարսի նման էդ ժամանակները ( Մաճկալն}) էր, թե ո՜րը, տպել էր, թե Մոսկով մեռելը էլ չեն թաղում, վառում են։ Էդ էլ տա¬ րածվեց. լուն ուղտ շինեցին, թե կոլեկտիվը հիվանդներին, պառավներին պետք է վառի։ Խոսվածքությունը տներն ընկաՎ։ Էդ որ շատ ասում էին, թե կնանիքը չեն ուզում կոլեկ- տիվ գրվեն, չհավատաս։ Մարդիկ տակից սովորացնում էին, թե էսպես կասեք։ Թե չէ կնիկս ո՞րն է։ Ես որ գնացի' կնիկս էլ կգա, երեխաս էլ։ Հո բոլոր կանայք մարդաթող չպիտի մնան։ Բայց կանայք էլ կոլեկտիվի հակառակ ագիտագցի էին անում։ Մինը հրես է ...— և խոսքն ընդհատելով' Մահակը ձեռքը մեկնեց կնոջ .կողմը։ — Կատեգորսկի կերպով ինձ տուն չէր թողնում։ Ասում էր' դու քո գլխին, ես՝ իմ։ 253