Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կինը գլուխն անթարի ծխի քուլաներից հեռացնելով նայեց մեզ։ — Ինչ ճիշտ'է, ախպեր, Վախենում էի երեխորց մասով... Ասում էին, երեխորցո հավաքելու են տանեն ռուսացնեն։ Ես էլ ասում էի այ մարդ, մի' վռազի, կոլեկտիվ մտնողը թող մի ցամաք հաց ճարի, հետո հեշտ է։ — Բա դու խորհրդային միջոցով չես առաջ եկե՞լ,— հարցրեց Սահակը։ — Չեմ ուրանում։ — Դե առաջաքաշ եղի՜ր, է'։ — Մենակ ես չէի հո։ Մեր վարկային Սմբաթի կնիկը էն քարոզն էր տալիս կոլեկտիվի հակառակ ո՜ր... հալա մարդն էլ կուսակցական։ — Չուռն են մեղավոր չի, տիկն է մեղավոր։ Մեզ հայտնի է ձեր քարոզիչն ով էր,— և դառնալով ինձ, զրույցը շարունակեց։— Ասենք մի կողմից էլ ժողովրդին մեղապարտել չի լինի։ Տեսած բանը չէր, դժվար էր։ Եկած բրիգադն էլ սխալ խոսքեր ասաց. մինը թե' մսուր պիտի շինենք, էն մինը թե՝ մանկապարտեզ, քորփա երեխոցը պիտի չափով կաթ տա մանկապարտեզուհին։ Դրանից էլ մի պատմություն դուրս եկավ։ Կնանիքը թե՝ մեր երեխեքը ոնց պահ տանք խորթ մորը։ Քցում ենք մի քոլի տակ, արտը քաղհանում, զարթնում է, ծիծ ենք տալիս։ Մեր կաթը թողենք թափի, մսուրի կաթ տա՞նք։ Մեր երեխան, որ ժամով հաց կերավ, կմեռնի։ Տո ո՞րն ասեմ։ Էդ օրերր Բաննահենց երկու տունը ճիշտն ասած* ես դրանց քշելուն հակառակ էի։ Ախպեր, ասի, առեք տունը, տեղը, բաղը, հողը, իրան մի խարաբա տվեք, թող մեր աչքի առաջն ապրեն։ Թող տեսնեն, սիրտը դաղվի, ոնց որ դաղել են մեր սիրտը։ Թող դարդից ցնդեն։ Չլսեցին, թե քո ասածը հակառակ է մեր ծրագրին, թե գայլը թողնում ես գառանոցում, որ մեկ-մեկ բռնի խեղդի՞։ Ես էլ գնացի իմ ձեռքով նրանց քոչը բեռնեցի, ասի' չասեք, թե էյվազանց Սահակը կուլակի սրտիցն է խոսում։