Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես էլ էդ եմ ասում,— մի քիչ լռեց, մեկ էլ ձեոքը դրեց ուսիս, աղաչելով ասաց։— Քեռու տղա, ինձ էլ գրիր կո- լեկտիվ...

Մնացի զարմացած։ Աչքիս չէի հավատում։ Էս մեր Գյա֊

լեն և էսպես խեղճացած, փոխված։ Էնպես լացակումած ասեց, կարծես մի շատ դժվար, շատ ծանր բան սրտիցն ըն¬ կավ, թեթևացած։ — Լա'վ... էգուց արի տեսնենք։ — Էլ տեսնել չկա։ Այսուհետ էլ վերջ,— և ձեռքը թափ տվավ։ — Ինչի՝ս վերջ, Գյալն: — Ամեն ինչին... Երկու ամիս է բերանս էն զահարից մի կաթ չեմ առել և չեմ առնի։Հիմա ես հասկացա, Սահակ, շատ բան իմացա... Դուռակ էի,— և ձեռքը խփեց ճակատին,— խելքս ինձանից առել էին։

Սահակի կինն էլ էր ուշադրությամբ լսում։ Երևում էր,

որ նրա պատմած մանրամասնությունները կնոջ Համար էլ նորություն էին։ — Լավ,— ասացի։ — Դուք որ իմ սերմը տափին չեք թողել, էլ ձեզանից լավ ընկեր չունեմ... Քեռու տղա, շատ բան հասկացա, շա՜տ... Նորից ասաց։ Ի՜նչ մեղքս թաքցնեմ, մտքովս անցավ, թե էլի խմած կլինի։ Ոտի վրա մի տեսակ պինդ չէր։ — Էն մեռավ, քո տեսած Գյալեն մեռավ, թաղեցի քարի տակ, էլ նա դուրս չի գա։ Այ տե՜ս,— և նա ծոցից հանեց մի կապ թուղթ փող,— էնտեղ եմ աշխատել, հալալ քրտինքով, որ խմեի, ոչ փողն էր պակաս, ոչ խմիչքը։Բայց չեմ խմել... Եվ բոլորը տալիս եմ կոլեկտիվին։ Էս էլ իմ փայը։ — Պետք չէ, Գյալե... գնա տուն, հանգստացի ։ Տանը պակասը շատ է։ Էգուց կգաս, կվերջացնենք։ — Հա', էգուց։ Անպատճառ էգուց։ Նա գնաց, մեկ էլ հետ եկավ և բոլորովին մոտեցավ։ Քիչ էր մնում ճակատը տրաքեր ճակատիս։ — Մի բան էլ եմ ասելու, քեռու տղա... -17