Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան։ Ասում էի աշխարհի հերն անիծած, ինչ ուզտմ է թող լինի, էսօր կամ, էգուց չկամ։ Հիմա ինչպես խոր քնից զարթնած։ Ես եմ փոխվել, և ամեն ինչ աչքիս փոխվել է... Ես էլ փոխվեցի, որ գնացի ստանցու շինության վրա, որ կոլեկտիվը հիմնվեց։ Ասում է, տնից որ նամակ եկավ, թե կոլեկտիվ մեր արտը վարել է, ցանել, ջահս մի տեսակ սարսռաց, ես ինքս ինձ մտածեցի, թե ինչ ճանապարհի վրա եմ, մտածեցի և ձեռք քաշեցի ծուլությունից, հարբեցողությունից։ Եվ դարձա ուրիշ մարդ։

Բա, էսպես եղավ, էսպես զարմանալի բան եղավ մեր աչքի առաջը։ Ու հիմա գնա հետը խոսի, լեզուն էլ էն չի, նստել վերկենալը։ Շատ աշխատում է, լավ էլ ստանում է։

Առաջ եթե նրան մեկը ընկեր Գալուստ ասեր, ժողովուրդը կծիծաղեր։ Հիմա նրան քչերն են Գյալե ասում։ Էդ քչերն էլ նրա երեսին քաշվում են ասել, իրար մեջ են էդպես կանչում։

Հիմա նա Գալուստ է, ընկեր Գալուստ...

Սահակի այս խոսքին կատարածուն ներքևից ձայն տվեց։ Նախագահը դաշտից վերադարձել էր գրասենյակ։

Ես շտապով վեր կացա։