Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սպիտակ բանակն արշավում էր։ Երկու օր առաջ նրանց սև գիծը քարտեզի վրա հազիվ էր երևում։ Իսկ այժմ ար¬ ձանի պես քարացած բազմությունը նայում է սև գծի առաջա¬ նալուն։ Ահա մի սև սլաք երևաց։ Հարձակվում են շախտե- րի ռայոնի վրա... Մի ուրիշ սև սլաք ձգվում է դեպի մեր աջ թևի թիկունքը։ Սև գիծը մոտենում է իբրև մահվան օղակ։ Բազմությա- նը թվում է, թե իր վզին է փաթաթվում այդ օղակը՝ սառն ու սև օձի նման։ Ու հիպնոսացած նայում է, նայում է ու չի

զգում ո՛չ ցուրտ, ո՜չ քաղց, ո՜չ հոգնածություն։

Բուքը ձյուն է մաղում, ձյունի սյուները կատաղի պա¬ րով թռչկոտում են հրապարակում, բազմության գլխավերևը, սակայն ոչ ոք տեղից չի շարժվում։ Ոմանք կուչ են գալիս, գլխարկներն ավելի խոր կոխում։ Այդ մարդկանց հոգսն ու միտքը պիրկ ձգված կարմիր լարն է։ Ու խուլ մռնչում են, ինչպես ծովը փոթորկից առաջ։ Կարմիր գիծը ձախ թևում կախվեց, թեքվեց... նրա մի ծայրը կեռ է տալիս թշնամու թիկունքն անցնելու։— Ո՜ւհ,— լսվում է մի ձայն, մի խուլ հոգոց, որ և՛ հառաչ է, և՜ ուրախություն,

և՜ կասկած, արդյո՞ք կհաջողվի։

Այն մարդն է, հնամաշ կարտուզը գլխին, կողովը թևից կախ։ Բազմությունը ճեղքելով նա մոտեցել է քարտեզին, մո¬ տեցել է ու սառած աչքերը չի կարողանում պոկի գողացող գծերից։ Քարացած լռության մեջ մի ձայն հանկարծ որոտաց պատշգամբից. — Պրոլետարնե՜ր... էլ ինչի՞ ենք սպասում... Վրանգելի սև օղակը մոտենում է մեր քաղաքին։ Ընկավ Մելիտոպոլը, մենք հաց չենք ունենա... Դոնբասը կառնի' կսառչենք

մենք էլ, մեր գործարաններն էլ... Պետք է ջարդել կատաղած

բարոնին, պետք է ծովը շպրտել նրան... էլ ինչո՞ւ ենք սպա¬ սում... Պրոլետարնե՜ր... իզեն... Ու նրա որոտն արձագանքեց փողոցներում։ Վիթխարի տներն ասես ցնցվեցին։ Բազմությունն ալեծուփ ծովի նման հետ-հետ քաշվեց։«Իզե՜ն, իզե՜ն», պոռթկաց կոչը... Ո՞վ էր, որ առաջինն եղավ և կռվի կանչեց։ Ելք ստացավ