Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձյունի վրա կայծ ու կրակ ցրում, մեկ վզզալով կորչում սառած փողոցներում:

Գիշերային Լռության մեջ, քնած քաղաքում լսվեց հեռվի ռմբակոծության խոլ արձագանքը։ Քարտեզի վրա կարմիր գիծը ձգվում էր, իբրև պողպատյա լար

3

Ինչքան Էլ բնությունն աշխատեց այդ օրերում մարդկանց ներս քշել, բայց և այնպես տոնին բազմությունը փողոց դուրս եկավ, և անհամար ոտքերի տակ փողոցների ձյունախառն ցեխը տրորվեց ու սեղմվեց սալաքարերին։

Ձյունաբեր ամպերը կախվել էին քաղաքի վրա, նրանցից ավելի հանդուգններն իջնում էին ցած և խխունջի նման լիզում բազմահարկ տների կտուրները, գործարանների ծխնելույզների գագաթները։

Սակայն օդանավերի երամը վեր սլացավ, կորավ ամպերի մեջ, ապա երկար օձաշարանով պտույտներ գործեց քաղաքի վրա։ Ամպերը ձյունի փաթիլներ տեղացին, օդանավերըճ գույնըզդույն թերթեր։

Երբեմն ձյունի մի փաթիլ քնքշությամբ նստում էր թերթիկի և իջնում։ Իսկ ներքևում՝ հազարավոր ձեռքեր որսում էին թերթերը, մանուկներն ուրախ ճիլով թաթիկները մեկնում էին։ Ու ձյունի փաթիլը նստում էր նրանց տաք թաթերին, մի վայրկյան ում փշրվում, հալվում...

Երկու օր քաղաքը պատրաստվում էր այդ տոնին։ Պսակներ էին հյուսում, վիթխարի պլակատներ նկարում, էլեկտրական ճրագներից գունավոր շղթաներ հյուսում, զուդում-զարդարում գործարանների դռները, տների պատշգամբները, փողոցների խաչաձև անկյուններում հաղթական կամարներ կապում։

Մարդիկ էլ էին մաքրվում, հարդարում, լվանում, կարկատում, պատրաստվում։ Բոլոր նրանք, որոնք սպասում էին այդ օրերին, ցանկանում էին և՜ մաքուր լինել, և՜ պարզ, կարծես