Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ հսկա քաղաքը մի ընտանիք էը, տոնը' արդեն միս ու արյուն դարձած օր։

Ու շարժվեց բաղմուլթյունը... Շարժվեցին սեղմ շարքերով' տղամարդիկ, կանայք, երիտասարդներ։ Դրոշակների ծովը հանդարտ ծփում էր, փայլփլում էին կարմիրի վրա ոսկի տառերը։ Քայլում էին գործարանները, երկաթուղին, բանակը , դպրոցները, հիմնարկները, բոլորը, բոլորը․․․

Մի քանի տեղ մարդիկ իրենց ուսերի վրա էին տանում փոքրերին ու ցույց էին տալիս հրապարակները, փողոցները․․․ Ահա ընդարձակ հրապարակը, որտեղից առաջին թնդանոթը որոտաց տարիներ առաջ, ցրտաշունչ ձմեռվա մի գիշեր․․․

— Տե՜ս, տե՜ս, բալիկ, ա՜յ նա է՝․․․ Մնում է․․․ ու դեռ շատ կմնա, էնքա՜ն, որ դու մեծանաս,— ասաց մի հայր։

Կալանատունը բարձրացնում է կարմիր դրոշը, իբրև Վիթխարի նավի կայմ... մարդիկ չեն երևում, իսկ բարձր ձողին քսվելով բարձրանում է կարմիր դրոշը, բարձրանում է ու քամուց փռփռում։

Թնդաց մի նվագախումբ, նրան արձագանքեց երկրորդը, երրորդը, և արձագանքը գնաց փողոցներով,հրապարակներով, բազմահազար մարդկանց գլուխների ծովի վրայով, գնաց ու դիպավ անհամար դրոշների, և իբր նիրհած եղեգնուտ, օրորվեց բազմությունը։ Որոտացին փողերը, թմբուկները, ամբողջ քաղաքը վերածվեց մի պողպատյա ռիթմի։

Պահակներն արձանացել էին մայթերի վրա, փողոցների անկյունում։ Երբեմն զգուշությամբ սլում էր մի ավտո, կանգնում մարդկանց ալիքին ճանապարհ տալու, և ապա սրտնեղած ծռվում ամայի փողոցը4 զարտուղի ճանապարհով տեղ հասնելու։ Ձիավոր պահակները մե՜րթ հսկում էին, մե՜րթ էլ ձիերի տեսքով հմայված, հետ ու առաջ անցնում։ Ձիերն էլ էին կարծես զգում, որ իրենք էլ մասնակից են հաղթանակի այդ զորահանդեսին, որ իրենց հայրերն էլ կռվել են ստեպներում, անտառներում, և իրենց մեջքին նստել են հերոսներ։

Մարդիկ, որոնք դուրս էին մնացել շարքերից, նայում էին պատշգամբներից, պատուհանների հետևից, դռների արանքով։ Մի հիվանդ դեռ վաղ առավոտյան բարձը դրել էր պատուհանին և ժամերով սպասում էր' երթը տեսնելու։ Անսահ-